«Լրագրությունը՝ ապագա մարտահրավերների համար» ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սկսնակ լրագրողների համար, որոնք ցանկություն ունեն զարգացնելու հետաքննական լրագրության հմտություններն ու ընդլայնելու գործընկերների ցանցը:
Դասընթացներն անցկացնում են միջազգային փորձ ունեցող լրագրողները, խմբագիրներն ու փորձագետները:
Դիմորդները պետք է՝
- Լինեն սկսնակ լրագրողներ, որոնք հետաքրքրված են հետաքննական լրագրությամբ (հետաքննական լրագրության նախնական փորձը պարտադիր չէ, պարտադիր է որոշակի աշխատանքային փորձը):
- Լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 20-35 տարեկան քաղաքացիներ:
- Լավ տիրապետեն անգլերենին:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 13-ը: Մանրամասները և հայտը կարող եք գտնել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: