Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է էմոտիկոնների (սմայլիկների), սթիքերների դիզայնի, պատրաստման և գործարկման մրցույթ:
Ստեղծվող էմոտիկոնները և/կամ սթիքերները պետք է արտահայտեն մեդիա արտադրանքի՝ լուրերի, հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների, լուսանկարների, տեսանյութերի, լրագրողական այլ աշխատանքների հանդեպ լսարանի, օգտատերերի վերաբերմունքն ու գնահատականը:
Մրցույթին ներկայացվող փաթեթը պետք է ներառի՝
- Գաղափարի լրացված հայտը (ներկայացվող գաղափարի համառոտ նկարագիրը, մասնակցի տվյալները, նախկինում արված նմանատիպ աշխատանքները)
- Դիզայնի 3 օրինակ (հայտին կից հավելվածում ներկայացված է էմոտիկոնների թեմաների նախնական ցանկը. անհրաժեշտ է ընտրել դրանցից 3-ը կամ առաջարկել սեփական թեմաները)
- Գնային առաջարկի լրացված հայտը
Մրցույթին կարող են մասնակցել կազմակերպություններ, խմբեր, անհատներ: Մրցույթում հաղթած մասնակիցը կամ թիմը հետագայում պետք է պատրաստի մինչև 15 էմոտիկոն, որոնք կկիրառվեն համացանցում՝ Android, iOS, Windows, MacOS օպերացիոն համակարգերով, թաբլեթներում, հեռախոսներում, համակարգիչներում:
Լրացված 2 հայտերը, էմոտիկոնների օրինակները՝ PDF տարբերակով, ինչպես նաև հավելյալ ֆայլերն անհրաժեշտ է մինչև մայիսի 9-ը ուղարկել [email protected] էլ. հասցեին ` նամակի թեմայում նշելով Emoticon բառը: Հարցերի դեպքում դիմել Արեն Մանուկյանին՝ 010 583620 հեռախոսահամարով:
Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: