Thomson Reuters-ը նյուսրումների համար առաջարկում է դասընթաց

Անվճար դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել զարգացող և անցումային երկրների այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց թվային թողարկումները:

Thomson Reuters Foundation-ի նախաձեռնած ուսուցողական ծրագիրը կոչվում է՝ «Վաղվա լուրերը»: Մասնակիցներին կներկայացվեն  ամենաթարմ մեդիա գիտելիքները, որոնք համատեղ մշակել են Լրագրության հետազոտման Reuters ինստիտուտը և Thomson Reuters-ը:

Դասընթացը, որը տեղի կունենա 2016թ. հունիս, հուլիս ամիսներին, ներառում է ինտենսիվ գործնական պարապմունքներ, թե ինչպես կարելի է մշակել և թողարկել միջհարթակային բովանդակությունը: Այս ծրագիրը հնավորություն է տալիս մասնակցելու նույնանման այլ դասընթացների և սեմինարների ևս, որոնք նույն ժամանակահատվածում անցկացնելու է Thomson Reuters-ը:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 2-ն է:

Մանրամասներին ծանոթանալու և մասնակցության հայտ ներկայացնելու համար սեղմել այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *