Սկսնակ լրագրողները «Perspektivy» («Հեռանկարներ») ծրագրի շրջանակում կարող են դիմել անվճար դասընթացների՝ գիտելիքներն ու հմտությունները բարելավելու համար: «Perspektivy» ծրագիրը «Thomson Reuters Foundation»-ի, «Robert Bosch Stiftung»-ի և «Fritt Ord Foundation»-ի համատեղ նախաձեռնությունն է:
«Լրատվությունը թվային դարաշրջանում». 5-օրյա վարպետության դաս լրատվության միջազգային չափանիշների մասին, որը կանցկացվի ապրիլի 23-27-ը Մոսկվայում:
Ծրագիրը կհոգա լրագրողների ճանապարհածախսը, կեցության ու սննդի ծախսերը:
Դասընթացին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Տրանսսահմանային լրագրություն». ծրագիր՝ ուղղված լրագրողի գործնական հմտությունների բարելավմանը՝ միջազգային թեմաներ լուսաբանմանելիս:
Ծրագրին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: