ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում են երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանման լրագրողական մրցույթ:
Նպատակն է խրախուսել լրագրողներին առավել հաճախ անդրադառնալ երեխաների առողջության և սնուցման հարցերին:
Երեխաների առողջության, սնուցման և խնամքի թեմաների լավագույն լուսաբանման համար սահմանվել են 2 հիմնական (պլանշետներ) և 6 խրախուսական մրցանակներ:
Մրցանակներին կարող են հավակնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև անկախ լրագրողներ։ Մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2015թ.-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Նյութերը կարող են ներկայացվել լրագրության հետևյալ ժանրերում՝
- Հեռուստատեսային նյութ
- Ռադիոնյութ
- Տպագիր հոդված
- Առցանց հոդված
- Հանրային թղթակցություն/բլոգի հոդված
- Ֆոտոռեպորտաժ
Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 10-ը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակ (Ռոմանոս Մելիքյան 1, Երևան) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով`նամակը վերնագրելով «լրագրողական մրցույթի հայտ»:
Նամակում հարկավոր է նշել նյութի հեղինակի անունն ու ազգանունը, հեռախոսահամարը և լրատվամիջոցը: Արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: