Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախատեսում է կազմակերպել «Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկա» թեմաներով 2-օրյա դասընթաց` մարզային և երևանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար`Երևան քաղաքից դուրս: Դասընթացն անվճար է: Մարզերից եկողների ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է վերոնշյալ թեմաներով հոդվածներ պատրաստեն և ներկայացնեն Հայաստանի Հելսինկյան կոմիտե:
Հետաքրքրված անձինք կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց հետաքրքրության նամակը` «թեմա» դաշտում նշելով Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկա: Նամակին կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով:
Դասընթացին կարող են մասնակցել այն լրագրողները, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմաներով դասընթացի:
Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը: Դասընթացը կկազմակերպվի սույն թվականի նոյեմբեր ամսվա առաջին տասնօրյակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: