Ս.թ. սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում կազմակերպվում է արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց:
Դասընթացին կարող են մասնակցել հայկական լրատվամիջոցների այն լրագրողները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային քաղաքական, տնտեսական և ռազմաքաղաքական զարգացումների հարցերում:
Դասընթացի ընթացքում կներկայացվեն՝
- ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերությունները. երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, տնտեսական դիվանագիտությունը:
- ՀՀ մասնակցությունը միջազգային կառույցներին, վերջիններիս գործունեության սկզբունքները:
- Տարածաշրջանային և միջազգային քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական զարգացումները, համագործակցության ձևաչափերը:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել վերոնշյալ խնդիրները և իրադարձությունները, դրանց շուրջ ՀՀ դիրքորոշումը և ձեռնարկվող քայլերը:
Դասընթացի ավարտին կտրվի մասնակցության վկայական:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 14-ը լրացնել դիմում-հարցաթերթիկ:
Տեղերը սահմանափակ են: Վերջնաժամկետից ուշ ուղարկված դիմումները չեն դիտարկվի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: