2017 թվականի ապրիլին հայ հասարակությունը կանգնելու է նոր ընտրության առաջ: Սակայն հնարավոր ընտրակեղծիքները ծրագրավորվում և կազմակերպվում են նախապես:
2017 թվականի մարտի 10-13-ը Երևանում կայանալիք չորսօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկելու են լրատվամիջոցների դերը ընտրապայքարում, ինչպես նաև դիտարկելու են հետևյալ հարցերը.
- Ինչպե՞ս ավելի արդյունավետ լուսաբանել նախընտրական քարոզարշավը, ընտրությունների ընթացքն ու հետընտրական զարգացումները:
- Որո՞նք են նախընտրական պայքարի ներքին և արտաքին քաղաքական թեմաները Հայաստանում:
- Որտեղի՞ց և ինչպե՞ս են ֆինանսավորվում նախընտրական քարոզարշավները:
- Ի՞նչ առաքելություն ունեն միջազգային և տեղական դիտորդները:
- Ինչպիսի՞ն է գերմանական լրատվամիջոցների փորձը ընտրությունները լուսաբանելու հարցում:
Այս և նմանատիպ այլ հարցեր կքննարկվեն գերմանացի լրագրողների և տեղացի մասնագետների հետ: Գործնական վարժությունները կբարելավեն աշխատաժողովի մասնակիցների լրագրողական հմտությունները:
Աշխատաժողովի կազմակերպիչներն են՝ գերմանական «Die taz Panter Stifttung» հիմնադրամը և «Die Tageszeitung» համադաշնային անկախ օրաթերթը, որոնք 2011 թվականից սկսած միջազգային տարբեր սեմինարներ են անցկացնում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում:
Կազմակերպչակական այլ հարցեր
Աշխատաժողովին մասնակցությունն անվճար է:
Երևանում չբնակվող մասնակիցների ճանապարհածախսը հատուցվելու է:
Երևանում կացության հարցերը մասնակիցները հոգալու են ինքնուրույնաբար:
Կազմակերպիչները հոգալու են բոլոր մասնակիցների համար նախատեսված երկու միասնական ընթրիքի ծախսերը:
Դիմելու պահանջները
Աշխատաժողովին կարող են դիմել հեռուստատեսության, ռադիոի, թերթի կամ առցանց լրատվական գործակալության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն ունեցող լրագրողներ ու բլոգերներ:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է, անգլերենի իմացությանը տրվում է նախապատվություն:
Դիմելու վերջնաժամկետն է 2017 թվականի փետրվարի 10-ը:
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Դիմորդի կենսագրական տվյալներ՝ հաղորդակցման միջոցների նշմամբ (մինչև 250 բառ),
- Հետաքրքրության նամակ (մինչև 150 բառ):
Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել մեկ ֆայլով և՛ ռուսերեն, և՛ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: