Լրագրողական դասընթաց. «Հակամարտությունների չլռող զենքը»

Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի նրբությունները հակամարտությունների լուսաբանման ժամանակ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) շարունակում է հակամարտությունները լուսաբանող երիտասարդ լրագրողների համար դասընթացների շարքը: Առաջին դասընթացը կազմակերպվել է հուլիսին: Երկրոդ դասընթացը կանցկացվի   հոկտեմբերի 13-15-ը: Ինչպես շարքի մյուս դասընթացները, այս մեկն էլ իր  թեման ունի՝ «Վստահելի աղբյուրներ. ինչպե՞ս ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը»:

Մասնագետների օգնությամբ լրագրողները կծանոթանան հակամարտությունները լուսաբանելու առանձնահատկություններին, աղբյուրների հավաստիության ստուգման մեխանիզմներին, կվերլուծեն թեմայի լուսաբանման թե՛ դրական, թե՛ բացասական օրինակներ: Կլինեն առցանց քննարկումներ հակամարտությունները լուսաբանող օտարերկրյա լրագրողների հետ:

Դասընթացի մասնակիցների հետ կհանդիպեն նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու կներկայացնեն իրենց կազմակերպության առաքելությունն ու աշխատանքի ուղղությունները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում:

Առաջին դասընթացի արդյունքում ձևավորված խմբին կարող են միանալ նոր լրագրողները,  ովքեր հետաքրքրված են հակամարտությունների լուսաբանմամբ և ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: 

Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի հոկտեմբերի 5-ը [email protected]էլ. հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում՝ դասընթացներից ձեր ակնկալիքների մասին: Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)՝ 010 58 36 20, Սոնա Քոչարյանին, կամ գրել [email protected]էլեկտրոնային հասցեով:
Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Դասընթացները կազմակերպվում են «Աջակցություն Հարավային Կովկասում հակամարտությունների հավասարակշռված լուսաբանմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *