Աուդիոպատմություն․ ձևաչափ և հմտություններ՝ դասընթաց լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անկախ լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու աուդիոպատմություններ ստեղծելու (փոդքասթ) դասընթացի։ 

Դասընթացի նպատակն է խթանել տարբեր թեմաներով և ձևաչափերով որակյալ և վստահելի աուդիոբովանդակության ստեղծումը և փոդքասթինգի զարգացումը Հայաստանում։  

Համաձայն Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման հետազոտության` հայկական փոդքասթները ևս տեղեկատվության սպառման աղբյուր են դարձել՝ սոցիալական և քաղաքական լուրեր ստանալու տեսանկյունից։ Դասընթացը կխրախուսի առողջության, կրթության, անվտանգության, մարդու իրավունքների, գիտության և այլ թեմաներով աուդիոպատմություների ստեղծումը՝ հետևյալ հմտությունների միջոցով․  

  • զարգացնել փոդքասթի գաղափարը,
  • ընտրել համապատասխան ձեւաչափ ու կառուցվածք,
  • ձայնագրել, մոնտաժել, հղկել ասելիքը, 
  • տարածել և հասանելի դարձնել արտադրանքը լսարանին։

Դասընթացը կանցկացվի ՄՆԿ գրասենյակում, երկու փուլով․ 

Շաբաթ, դեկտեմբերի 16, ժամը՝ 10.00-18.00․ ներածություն և հմտություններ,
Երկուշաբթի, երեքշաբթի, դեկտեմբերի 18-19, ժամը՝ 16.00-18.30․ օրինակներ և առաջադրանքներ։  

Դասընթացավարներն ու մենթորները մասնակիցներին կտրամադրեն նախագծեր իրականացնելու խորհրդատվություն նաև դասընթացից հետո։  

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով, առավելությունը կտրվի այն դիմորդներին, որոնք ունեն փոդքասթ ստեղծելու գաղափար, թեմաներ և նվիրվածություն ու պատրաստ են մեկնարկել այն դասընթացի ավարտից անմիջապես հետո։  

Ինչպե՞ս դիմել 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ 

Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), [email protected], հեռ․՝ 055 89 57 00։ 

Դասընթացն անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *