Փոխել մարդու պատկերացումը կոռուպցիայի հետևանքների մասին կարելի է, եթե խոսենք այդ մասին հասկանալի օրինակներով ու լեզվով։ Հենց սա էլ փորձելու ենք անել միասին։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է կոռուպցիայի լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողներին մասնակցելու նոր հեռուստանախագծի։
Հեռուստանախագծի պատրաստման աշխատանքը սկսվելու է 2023թ-ի մարտին և տևելու է 3 ամիս։ Հետաքրքրված լրագրողները մասնակցելու են եռօրյա դասընթացի, որի ժամանակ քննարկվելու են հեռուստանախագծի կառուցվածքը, բովանդակությունը, թեմաները, ծանոթանալու են բացատրական լրագրության ձեւաչափերին, բարդ խնդիրների պարզ մատուցման ոճին, լեզվին և վիզուալ հնարքներին։
Բացի այդ՝ ոլորտի փորձագետները ներկայացնելու են կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան քաղաքականությունը, իրավական դաշտը, մշտադիտարկման և ռիսկերի գնահատման գործընթացները, երկրում իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերը։
Ծրագրի նպատակն է ստեղծել կոռուպցիայի մասին բացատրական մեդիա բովանդակություն ինչպես նաև՝ բարձրացնել հանրության իրազեկումը կոռուպցիայի տարբեր դրսեւորումների, ընթացիկ բարեփոխումների, համապատասխան կառույցների աշխատանքի մասին։
Դասընթացն անցկացվելու է փետրվարի 24-26-ը, Աղվերանում։ Կարող են մասնակցել կոռուպցիայի լուսաբանման փորձ և/կամ գաղափարներ ունեցող լրագրողներ՝ մարզերից և Երևանից։ Վիդեոյի հետ աշխատանքի փորձ ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը մինչև փետրվարի 21-ը։
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, 010 583620; [email protected].
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: