Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսն ու իրականությունը Հայաստանում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը։ 2021-ին Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ էր, 2022-ին՝  51-րդը։

Ինֆորմացայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը պարզաբանում է, որ RSF-ը այս տարի փոխել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը և համեմատություններ անել նախորդ տարիների հետ այդքան էլ ճշգրիտ մոտեցում չէ։

Ինդեքսի կազմման նոր մեթոդոլոգիան գրեթե չի գնահատում երկրներում քաղաքական լարված իրադարձությունները։ Բացի դրանից ինդեքսը ոչ միայն գնահատում է լրատվամիջոցների և լրագրողների կողմից ազատ արտահայտվելու իրացման մակարդակը, այլև յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիական լրագրողների՝ սոցիալական ցանցերում ազատ արտահայտվելու հնարավորությունները։ 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *