2013.02.17,

Նյուսրում

Քվեարկության օրը լրագրողների համար «Թեժ գիծ» կգործի

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օր՝ փետրվարի 18-ին, լրագրողների համար «Թեժ գիծ» կգործի։ Նախաձեռնությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինն է (ԽԱՊԿ)։ 

« 2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասվում է ԽԱՊԿ հայտարարության մեջ:

Ընտրական խախտումներին, նաեւ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերին հետեւում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ընտրական բոլոր խախտումների մասին տեղեկատվությունը հավաքվում է Դատախազության կայքում, հատուկ բաժնում։

Ոստիկանության կայքում հնարավոր է ներբեռնել ՀՀ ընտրողների ցուցակները եւ Ընտրատեղամասին կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի(ԿԸՀ) նիստերին կարելի է հետեւել օնլայն։ ԿԸՀ կայքում հեռարձակվելու են բոլոր նիստերը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *