Տվյալների լրագրությամբ զբաղվող և հետաքրքրվող մասնագետների համար ForSet-ում դասընթացի հնարավորություն կա։ Ծրագրի տևողությունը 6-8 ամիս է և բաղկացած է երեք փուլերից։ Առաջինի ժամանակ մասնակիցները Թբիլիսիում կանցնեն երեքշաբաթյա դասընթաց, ինչպես նաև օնլայն մենթորության հնարավորություն կստանան։
Այս ընթացքում մասնակիցները պետք ա բարելավեն տվյալների հավաքագրման, դրանք վերլուծելու և պատմություն դարձնելու իրենց կարողությունները։ Ակնկալվում է, որ մասնակիցները պետք է հետազոտեն թեման, նախագծեն խնդիրն ու լուծումները, ստանան մեդիա արտադրանք և ForSet-ի թիմի օգնությամբ հրապարակեն վերջնական արդյունքը։
Աշխատանքային թեմաներ յուրաքանչյուր մասնակցի համար պետք է լինեն նշված բոլոր ուղղություններով՝ ժողովրդավարություն, տնտեսություն, քաղաքականություն։
2021-2022 տարվա համար ընտրվելու են 8-10 մասնակիցներ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվանականի սեպտեմբերի 30-ն է։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] հասցեով, իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար անցեք այս հղումով։
Դասընթացին մասնակցելու հայտ
Դասընթացին մասնակցելու հայտ
Հետաքրքրված եմ դասընթացով, խնդրում եմ դիտարկել իմ մասնակցության հնարավորությունը