Անդրսահմանային հետաքննությունների գաղափարների մրցույթ կին հետաքննողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դանիական IMS (International Media Support) կազմակերպության հետ համատեղ հայտարարում է գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ անդրսահմանային հետաքննությունների գաղափարների մրցույթ Արևելյան գործընկերության երկրներում աշխատող կին լրագրողների համար։

Մրցույթի   թեմաները և մասնակցության պայմանները մանրամասն կներկայացվեն առցանց խորհրդատվական հանդիպման ընթացքում։ 

Այն  կվարի Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Խոմենոկը։ 

Հանդիպում կկայանա սեպտեմբերի 8-ին, ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով)։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։ 

Մրցույթն իրականացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *