Նոր հնարավորություն ռուսալեզու լրագրողների և ֆրիլանսերների համար

Thomson Reuters հիմնադրամը Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բալթյան երկրների ռուսալեզու լրագրողներին ու ֆրիլանսերներին հրավիրում է COVID-19-ի հետևանքների լուսաբանման առցանց դասընթացին։ 

9-շաբաթյա օնլայն ծրագիրը կանցկացվի հուլիսի 28-ից մինչև սեպտեմբերի 29-ը։ 

Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել մեծ տվյալների հետ աշխատանքի, դրանց վիզուալացման, ֆեյքային լուրերի բացահայտման տեխնոլոգիաների, հավաստի տեղեկությունների փնտրման ու աղբյուրների հետ աշխատելու և այլ հմտություններ։  

Անվճար դասընթացին կարող են միանալ 3 և ավելի տարվա լրագրողական փորձ ունեցողները։ Դասընթացն անվճար է։  

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15ը։ Հայտի առցանց գրանցումը՝ այստեղ։  

Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև փոքր դրամաշնորհներ՝ հոդվածների պատրաստման համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *