Բողոքի ակցիա Գեւորգ Ալթունյանի դեմ

14.02.2011, Նյուսրում

Այսօր բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրային հեռուստառադիոընկերության շենքի մոտ: Առեւտրականները վրդովված էին Գեւորգ Ալթունյանի հեղինակած «Տեսանկյուն» հաղորդաշարի փետրվարի 10-ի եթերով, որի ընթացքում, իրենց խոսքերով, հաղորդավարն իրենց գիքորներ էր անվանել:

«Մեր բողոքներից երկու ամիս հետո Հանրային հեռուստատեսությունով Գեւորգ Ալթունյանը ծաղրանքով արձագանքեց՝ մեզ Գիքորի տեղ դնելով, բազաներ էլ անվանեց էն կազմակերպություններին ու կուսակցություններին, որ փորձում են սատար կանգնել մեզ»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նշենք, որ Ալթունյանը հաղորդման ընթացքում բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիաների մասին խոսելիս «Գիքոր» ֆիլմից մի հատված էր ցուցադրել:

Հաղորդավարը Ֆեյսբուքում մեկնաբանել է այսօրվա բողոքը՝ գրելով.

«Քաղաքականությունից կեղտոտ բան, իսկապես էլ չկա: Երկու օր առաջ հաղորդում արեցի բացօթյա առևտրականների բողոքի ակցիաների մասին: Ու ասեցի, որ հիմա շատ քաղաքական ուժեր վազելու են էդ` խնդիր ունեցող մարդկանց օգտագործելու` իրենց շահերին համապատասխան: ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ: Ու արդեն այսօր, ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՑ ոմանք գործի էին անցել` բացօթյա առևտրականներին միտինգի բերելով` իմ դեմ: Ասել են` թե վիրավորել եմ: Բայց լավ չեն ասել` ում եմ վիրավորել` բողոք ունեցող մարդկանց, թե ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ»: 

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?