«Գալան» արդեն Երեւանում, շուտով՝ Վանաձորում

18.09.2012, Նյուսրում

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը ընդլայնվում է: Մարտ ամսվանից Երեւանում գործում է հեռուտաընկերության գրասենյակը`12 հոգանոց աշխատանքային թիմով: Շուտով կբացվի «Գալա»-ի ներկայացուցչությունը Վանաձորում: «Գալա»-ի սեփականատեր  Վահան Խաչատրյանը ցանկանում է, որ հեռուստաընկերության եթերում լինի լրատվություն Հայաստանի ամբողջ տարածքից: Ճիշտ է, հեռուստատեսային եթերը առայժմ միայն Գյումրիում է:

Մինչեւ երեւանյան գրասենյակ հիմնելն էլ «Գալա»-ի նկարահանող խմբերն անընդհատ մայրաքաղաքում էին: «Գալա»-ի եթերում Երեւանից շաբաթական 10-12337  հեռուստանյութ էր հեռարձակվում: Հիմա «Գալա»-ի լրագրողները Երեւանում օրական 4-5 նյութ են   պատրաստում: Դրանք հեռարձակվում են «Գալա»-ի եթերով եւ տեղադրվում են հեռուստաընկերության կայքում:

Վահան Խաչատրյանը պատմում է, որ Երեւանում գրասենյակ հիմնելիս հատկապես դժվար է եղել լրագրողներ հավաքագրելը: «Պետք է մի քիչ անկեղծ խոսեմ, մայրաքաղաքի լրագրողները  չեն կարողանում աշխատեն այնպես, ինչպես մերոնք: Կամ մեզ մոտ կա արդեն ձեւավորված որոշակի ոճ, կամ կան ինչ-որ սկզբունքներ, որոնցով մերոնք թրծվել են եւ պահում են այդ սկզբունքները»,- ասում է Վահան Խաչատրյանը: Նա պատմում է, որ Երեւանում աշխատանքը սկսել է սեփական կադրերով մինչեւ կարողացել է «Գալա»-ի ոճին համապատասխան լրագրողներ ներգրավել:

«Գալա»-ի տնօրենը նշում է մի քանի մասնագիտական առանձնահատկություններ, որոնցով «Գալայի» լրագրողները  տարբերվում են այլ լրատվամիջոցների լրագրողներից: «Այն նյութերը, որ տեսնում ենք երեւանյան լրատվամիջոցներով, լրագրողին զարգանալու հնարավորություն չեն տալիս,- ասում է Վահան 338Խաչատրյանը,- Օրինակ, մեր լրագրողները երբեք մեկ ասուլիսով նյութ չեն տալիս: Եթե լրագրողը ասուլիս է լուսաբանում, անպայման ուրիշ կարծիքներով`2-3 սինխրոնով նյութ պետք է պատրաստի»:

«Գալա»-ում չկան թեմաների սահմնափակումներ: Չկան խմբագիրներ, նյութերը չեն խմբագրվում: Լրագրողներն իրենք իրենց խմբագիրներն են: Վահան Խաչատրյանն ասում է, որ աշխատանքից հեռացնում է «Ի՞նչ պիտի նկարենք» հարցը տվող լրագրողին: «Եթե լրագրողը չգիտի, թե ինչ պիտի ինքը նկարի, ուրեմն նա մեզ պետք չէ,- ասում է «Գալա»-ի տնօրենը:

Վահան Խաչատրյանն ասում է, որ իր հեռուստաընկերությունը շարունակելու է զարգանալ: «Մենք շահագրգռված ենք, որ ունենանք եթեր Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Երեւանում... Ուրախ կլինեմ, եթե մեզ տարբեր քաղաքներում վճարովի եթերաժամեր տան:  Բայց դատելով հայաստանյան հեռուստաընկերությունների ոճից, կարծում եմ, որ որեւիցե մեկը մեզ հետ չի համագործակցի»,- ասում է Վահան Խաչատրյանը: Նա համոզված է, որ նախագահական նստավայրից է արգելում իր հեռուստաընկերության հետ համագործակցությունը:

Ադրինե Թորոսյան, Գյումրի-Վանաձոր

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?