2019-ի սկզբից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը այլևս չի փոխհատուցվում համավճարային եղանակով:
Այս փոփոխությունը մամուլում տարբեր կերպ է ներկայացվել, նույնիսկ Առողջապահության նախարարն է մի քանի անգամ պարզաբանել։ Մեր հարցուպատասխանը կօգնի լրագրողներին ավելի լավ պատկերացում կազմել նոր փոփոխության մասին։
Չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում բոլորի համար։
Նախկինում այն անվճար էր միայն սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար, իսկ հիմա այդ սահմանափակումը հանվել է։
Հաստատված քաղցկեղի դեպքում՝ այո։
Եթե վիրահատությունից հետո հաստատվում է չարորակ նոյագոյացության փաստը, հիվանդի վճարած գումարը վերադարձվում է։
Պետական բյուջեով այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 917 մլն 301 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 800 մլն դրամով։
Անվճար բուժօգնության մեջ մտնում են՝
Ոչ։ Հատուցումն իրականացվում է․
ա) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար
Փոխհատուցվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 60 հազար դրամը, և մեկ հիվանդի համար տարեկան 300 հազար դրամը:
Գումարը գերազանցելու դեպքում՝ հիվանդն ինքն է հոգում հավելյալ ծախսերը:
բ) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց համար
Փոխհատուցվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 30 հազար դրամը, և մեկ հիվանդի համար տարեկան 150 հազար դրամը:
Գումարը գերազանցելու դեպքում՝ հիվանդն ինքն է հոգում հավելյալ ծախսերը:
Կան ծառայություններ, որոնք անվճար են ՀՀ բոլոր քաղաքացիների համար, եթե կա բժշկի ուղեգիր: Դա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունն ու սպասարկումն է (ներառյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները):
Ուռուցքաբանական ծառայությունների կազմակերպումը կարգավորվում է առողջության առաջնային պահպանման սկզբունքով:
Նորագոյացություններով հիվանդներին տրվում են խորհրդատվություններ՝ ախտորոշիչ (վաղ հայտնաբերման) և առաջնակի ախտորոշման հաստատման նպատակով:
Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
Կազմակերպվում է պալիատիվ, վերականգնողական բուժում և խնամք, ժամանակին հաշվառում, շարունակական հսկողություն։
Մարզերում բնակվող հիվանդներին ուղեգրում են մարզային ախտորոշիչ կամ բժշկական կենտրոններ, որտեղ կա համապատասխան ծառայություններ և պետական պատվեր։
Մյուս դեպքերում բժշկի կողմից տրված ուղեգրով հիվանդը կարող է դիմել Երևանի բժշկական կազմակերպություններից որևէ մեկը, որտեղ իրականացվում է պետական պատվեր: