Ի՞նչ են Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակները

1

Ի՞նչ է պատահել։

Ստեղծվել են Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ, որոնք մասնավոր կազմակերպությունների և պետության գործընկերությամբ  բաժանմունքներ են, որոնք կատարում են պետական մարմինների գործառույթներ, որոշ ծառայություններ ավելի հասանելի դարձնելով քաղաքացիներին։

2

Ի՞նչ ծառայություններ են մատուցում գրասենյակները։

Մոտ 7 տասնյակ ծառայություններ։ Ամուսնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, կադաստրի միասնական տեղեկանքի տրամադրում, դատվածության և հետախուզման բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, ցանկացած բիզնեսի գրանցում, փաստաթղթերի ապոստիլով հաստատում և այլն։ Ամբողջական ցանկը հրապարակված է Արդարադատության նախարարության կայքում։

3

Ո՞ր կազմակերպություններն են իրականացնում պետական ծառայությունների մատուցում։

Դրանք 8 մասնավոր կազմակերպություններ են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ», «Արարատ բանկ», «Մոբի դրամ», ինչպես նաև Կադաստրի պետական կոմիտեն։

4

Նշված կազմակերպությունների բոլո՞ր մասնաճյուղերում կան գրասենյակներ։

Ոչ։ Ցանկին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում։

5

Արդյո՞ք բոլոր կազմակերպություններում մատուցվում է միևնույն ծառայությունը։

Բանկերն ավելի շատ իրականացնում են բիզնեսին վերաբերող ծառայություններ, իսկ օրինակ ՀԱՅՓՈՍՏ-ը՝ ամբողջ ծավալով։

6

Գյուղական համայնքներում գրասենյակներ կա՞ն։

Այո, բայց ոչ բոլորում։ Այս պահի դրությամբ ողջ հանրապետության տարածքում կա 120 գրասենյակ։

7

Ի՞նչ կարևոր ծառայություններ են մատուցվելու առաջիկայում։

Եթե դուք բնակվում եք օրինակ Գառնի գյուղում, որը մարզկենտրոնից հեռու է 40 կմ և հարմար չէ ավտոմեքենայի վնասված պետհամարանիշն անձամբ տանել ՃՈ, ապա կարող եք դա անել «Հայփոստի» միջոցով, վնասված համարանիշն ուղարկելով և փոխարենը ստանալով նորը։

8

Տեղեկանքների ստացման կամ այլ ծառայությունների համար ի՞նչ ժամկետներ են գործում։

Նույն ժամկետները, որ սահմանված են պետական կառույցներից ստանալու համար, գումարած փոստային առաքման համար պահանջվող ժամկետը։ Սա՝ բնօրինակ փաստաթղթի դեպքում։ Եթե պահանջվող փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով շրջանառվող տեղեկանք է, ապա՝ տեղում, այն ժամկետում, որն անհրաժեշտ է տվյալ պետական կառույցից ստանալու համար։

9

Օպերատորները միջնոդրավճար գանձու՞մ են։

Կառավարությունը սահմանել է միջնորդավճարի առավելագույն շեմ՝ 1500 դրամ։ Յուրաքանչյուր օպերատոր ինքն է սահմանում տեղեկանքների տրամադրման միջնորդավճարը, որը չպետք է գերազանցի 1500 դրամը։

2018.07.03

1

Ի՞նչ է պատահել։

2

Ի՞նչ ծառայություններ են մատուցում գրասենյակները։

3

Ո՞ր կազմակերպություններն են իրականացնում պետական ծառայությունների մատուցում։

4

Նշված կազմակերպությունների բոլո՞ր մասնաճյուղերում կան գրասենյակներ։

5

Արդյո՞ք բոլոր կազմակերպություններում մատուցվում է միևնույն ծառայությունը։

6

Գյուղական համայնքներում գրասենյակներ կա՞ն։

7

Ի՞նչ կարևոր ծառայություններ են մատուցվելու առաջիկայում։

8

Տեղեկանքների ստացման կամ այլ ծառայությունների համար ի՞նչ ժամկետներ են գործում։

9

Օպերատորները միջնոդրավճար գանձու՞մ են։