Այն ծնողը, որը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում է վերադառնալ աշխատանքի:
Հետաևաբար ունի դայակի կամ մասնավոր մանկապարտեզի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու պայմանագիր:
Նրան, ով բավարարում է այս պահանջներից որևէ մեկին.
1) ամսական աշխատավարձը չի գերազանցում ՀՀ-ում նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը (2017-ի նախնական տվյալներով այն կազմել է 195 074 դրամ),
2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ է,
3) ունի մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա,
4) ունի երեք և ավելի երեխա,
5) ունի հաշմանդամություն ունեցող երեխա:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2018-ին, 200 հոգու համար: Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս՝ հաշվի առնելով, որ անձը տարվա մեջ մեկ ամիս արձակուրդում է լինում և կարող է անձամբ խնամել իր երեխային:
Գումարը ֆիքսված չէ:
Փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս տրվում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով:
Գումարը չի կարող լինել ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը (ներկայումս՝ 55 000 դրամ):
Աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչև երկու տարին լրանալը:
Նշված անձինք նախապես պետք է հաշվառված լինեն իրենց բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոններում՝ որպես աշխատանք փնտրող:
Ծրագիրն իրականացվում է աշխատող անձանց համար, հետևաբար, զբաղվածության տարածքային կենտրոնում որպես աշխատանք փնտրող հաշվառվելն ընդամենը պետք է, որպեսզի անձը կարողանա օգտվել այդ ծրագրից:
Ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ է մտել ս.թ. հուլիսի 7-ից:
Պետական աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր ամիս՝ շահառուի և տարածքային կենտրոնի միջև ծրագրի իրականացման պայմանագրի կնքման արդյունքում:
Ծրագրով նախատեսված շահառուների թիվը՝ 200-ը, գերազանցելու դեպքում շահառուների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով վերը նշված առաջնահերթությունները:
Ցանկացած մարդ:
Ծնողը երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով ծառայությունների մատուցման պայմանագիր կարող է կնքել.
1) վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության,
2) իր բնակության հասցեում չհաշվառված անձի (այդ թվում՝ ազգականի) հետ:
Ծրագիրը ներառվել է 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի նախագծում: Այն կներառվի ՀՀ պետական բյուջեի մաս կազմող զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում, որով էլ կհաստատվի ծրագրին հատկացվելիք ֆինանսական միջոցների չափը և ընդգրկվող անձանց թիվը: