Ստեղծվել են Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ, որոնք մասնավոր կազմակերպությունների և պետության գործընկերությամբ բաժանմունքներ են, որոնք կատարում են պետական մարմինների գործառույթներ, որոշ ծառայություններ ավելի հասանելի դարձնելով քաղաքացիներին։
Մոտ 7 տասնյակ ծառայություններ։ Ամուսնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, կադաստրի միասնական տեղեկանքի տրամադրում, դատվածության և հետախուզման բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, ցանկացած բիզնեսի գրանցում, փաստաթղթերի ապոստիլով հաստատում և այլն։ Ամբողջական ցանկը հրապարակված է Արդարադատության նախարարության կայքում։
Դրանք 8 մասնավոր կազմակերպություններ են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ», «Արարատ բանկ», «Մոբի դրամ», ինչպես նաև Կադաստրի պետական կոմիտեն։
Ոչ։ Ցանկին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում։
Բանկերն ավելի շատ իրականացնում են բիզնեսին վերաբերող ծառայություններ, իսկ օրինակ ՀԱՅՓՈՍՏ-ը՝ ամբողջ ծավալով։
Այո, բայց ոչ բոլորում։ Այս պահի դրությամբ ողջ հանրապետության տարածքում կա 120 գրասենյակ։
Եթե դուք բնակվում եք օրինակ Գառնի գյուղում, որը մարզկենտրոնից հեռու է 40 կմ և հարմար չէ ավտոմեքենայի վնասված պետհամարանիշն անձամբ տանել ՃՈ, ապա կարող եք դա անել «Հայփոստի» միջոցով, վնասված համարանիշն ուղարկելով և փոխարենը ստանալով նորը։
Նույն ժամկետները, որ սահմանված են պետական կառույցներից ստանալու համար, գումարած փոստային առաքման համար պահանջվող ժամկետը։ Սա՝ բնօրինակ փաստաթղթի դեպքում։ Եթե պահանջվող փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով շրջանառվող տեղեկանք է, ապա՝ տեղում, այն ժամկետում, որն անհրաժեշտ է տվյալ պետական կառույցից ստանալու համար։
Կառավարությունը սահմանել է միջնորդավճարի առավելագույն շեմ՝ 1500 դրամ։ Յուրաքանչյուր օպերատոր ինքն է սահմանում տեղեկանքների տրամադրման միջնորդավճարը, որը չպետք է գերազանցի 1500 դրամը։