What you should know about the community enlargement process

1

Ի՞նչ է տեղի ունեցել:

Նոյեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են, որի արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված նոր համայնք:

Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը հավանության է արժանացել 2011թ-ին:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսել է 2016թ-ի փետրվարին՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում ընտրություններով: 2017թ.-ի հոկտեմբերի դրությամբ խոշորացված համայնքների թիվը 18 է:

2

Ի՞նչ է խոշորացումը:

Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում: Դրանք (գյուղերը, քաղաքները) պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Գոշ գյուղը Դիլիջան միասնական համայնքի կազմում է, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):

3

Ո՞րն է գործընթացի հիմնական նպատակը:

Խոշորացման հիմքում բյուջեի հնարավորինս արդյունավետ կառավարումն է: Կրճատելով համայնքապետարանների հաստիքները՝ խնայել գումար համայնքային խնդիրները լուծելու համար:

4

Ո՞րն է խոշորացված համայնքի կենտրոնը:

Խոշորացված համայնքի կենտրոնն ունի առնվազն 3000 բնակիչ և միացող բնակավայրերի նկատմամբ կենտրոնական դիրք: Խոշորացված համայնքի կենտրոնը չպետք է բնակավայրերից ունենա 20 կմ-ից ավել հեռավորություն: Համայնքի կենտրոնը պետք է ապահովված լինի նվազագույն ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն և միջնակարգ դպրոց, ինչպես նաև  տրանսպորտային հաղորդակցություն ու ճանապարհներ ունենա մյուս բնակավայրերի հետ:

5

Համայնքի աշխատակազմը:

Խոշորացված համայնքն ունի համայնքի ղեկավար՝ իր աշխատակազմով և ավագանի: Համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են ընդհանուր ընտրությունների արդյունքում: Խոշորացման ժամանակ  բնակավայրը համայնքում ավագանու անդամ հնարավոր է չունենա՝ ընտրություններում բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

6

Ո՞վ է համայնքային ներկայացուցիչը:

Նախկինում գործող գյուղապետարանի աշխատակազմի փոխարեն օրենքով այժմ կա համայնքի ղեկավարի ներկայացուցչի հայեցողական պաշտոն: Այն նախատեսված է 300 և ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների համար: Ներկայացուցչին նշանակում է համայնքի ղեկավարը: Պարտադիր է, որ նա լինի այն բնակավայրի բնակիչ, որտեղ աշխատում է: Համայնքի ղեկավարի ներկայացուցչի գործունեության ժամկետն առավելագույնը հինգ տարի է:

7

Ի՞նչպես է տեղի ունենում փաստաթղթաշրջանառությունը:

Կարիք չկա ամեն մի փաստաթղթի համար գնալ խոշորացված համայնքային կենտրոն: Օրինակ, եթե բնակիչն ուզում է սեփականության տեղեկանք ստանալ, ապա պետք է դիմի համայնքային ներկայացուցչին: Ներկայացուցիչը էլեկտրոնային ցանցի միջոցով համայնքապետարան է ուղարկում դիմումը և էլեկտրոնային տարբերակով ստանում տեղեկանքը: Այսպես է նաև մնացած փաստաթղթերի դեպքում:

8

Ի՞նչպես են ծախսվում խնայված գումարները:

Խոշորացման արդյունքում  զգալիորեն կրճատվում են աշխատավարձային ծախսերը: Խնայված գումարներն ուղղվում են համայնքային խնդիրների լուծմանը՝ ճանապարհներ, լուսավորություն, խողովակաշարեր և այլն:

9

What happened?

The local self-government elections will be held on November 5, which will result in the creation of 34 new enlarged communities.

The concept of community enlargement and the formation of inter-community associations was approved in 2011.

The community enlargement process in Armenia began in February 2016, with the Tumanyan (Lori marz), Tatev (Syunik marz), and Dilijan (Tavush marz) municipal elections. As of October 2017, there are 18 enlarged communities in Armenia.

10

What is enlargement?

As a result of enlargement, smaller residential settlements are united in one large community. They (the villages, cities) keep their name, streets, and passports. For example, the village of Gosh is part of the Dilijan unified community but continues to remain a rural community (settlement).

11

What is the main purpose of the process?

At the core of enlargement is budget management that is as efficient as possible. Reducing the staff of municipal authorities, thereby saving money to address community issues.

12

Which is the enlarged community’s center?

The enlarged community’s center has at least 3,000 residents and a central position in relation to the other settlements. The enlarged community’s center shouldn’t be farther than 20 km from the settlements. The community’s center must have the minimum infrastructure: a kindergarten school, a medical center, a cultural center, and a high school, as well as transport hub and roads connecting to the other settlements.

13

The community’s staff.

The enlarged community has a community leader — with his staff and council. The community leader and the council are selected through general elections. At the time of enlargement, the settlement may not have a council member in the community, due to not gathering enough votes during elections. 

14

Who is the community representative?

Instead of the staff of the previously village administration, now by law there is the discretionary position of community leader’s representative. It is designed for rural communities of 300 residents or more. The community leader appoints the representative, who must be a resident of the settlement where he works. The community leader’s representative’s term is a maximum of five years.

15

How will the circulation of official documents occur?

Residents don’t have to go to the enlarged community’s center for every single document. For example, if a resident wants to get a notice of property ownership, he must contact the community representative. The representative will send the application to the community administration electronically and receive the notice electronically. This is also the process in the case of other documents.

16

How will the saved money be spent?

As a result of enlargement, wage expenses will be significantly reduced. The money saved will be directed toward resolving community needs: roads, lighting, pipelines, and so on.

2017.10.11

1

Ի՞նչ է տեղի ունեցել:

2

Ի՞նչ է խոշորացումը:

3

Ո՞րն է գործընթացի հիմնական նպատակը:

4

Ո՞րն է խոշորացված համայնքի կենտրոնը:

5

Համայնքի աշխատակազմը:

6

Ո՞վ է համայնքային ներկայացուցիչը:

7

Ի՞նչպես է տեղի ունենում փաստաթղթաշրջանառությունը:

8

Ի՞նչպես են ծախսվում խնայված գումարները:

9

What happened?

10

What is enlargement?

11

What is the main purpose of the process?

12

Which is the enlarged community’s center?

13

The community’s staff.

14

Who is the community representative?

15

How will the circulation of official documents occur?

16

How will the saved money be spent?