«Data Fest Tbilisi»-ին ընդունում է մասնակցության հայտեր

25.07.2018, Հայտարարություն

«ForSet»-ը և Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնը հրավիրում են լրագրողներին մասնակցելու «Data Fest Թբիլիսիի 2018»-ին: Սա տվյալների և հաղորդակցության միջազգային առաջին իրադարձությունն է, որը Հարավային Կովկասում միավորում է լրագրողներին, մարքեթինգի մասնագետներին, բիզնեսի պրոֆեսիոնալներին, պետական պաշտոնյաներին, տվյալների վերլուծաբաններին, ծրագրավորներին և դիզայներներին աշխատելու տվյալների հետ և բացահայտել տվյալների հնարավորությունները:

Միջոցառմանը մասնակցում են 30 երկրներից ավելի քան 400 մասնագետներ, ինչպես նաև 40 հիանալի բանախոսներ և թրեյներներ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 31-ն է: Ընտրությունն անց է կացվելու մի քանի փուլով:

Ծրագրին մասնակցության համար կան ամբողջական և մասնակի ֆինանսավորման դրամաշնորհներ: Ամբողջական դրամաշնորհի ստանալու պարագայում մասնակցի բոլոր ծախսերը փակվում են, մասնակիի դեպքում՝ միայն ճանապարհորդության և մասնակցության ծախսերը: Ճամփորդության ապահովագրության համար երկու դեպքում էլ վճարում են մասնակիցները:

«Data Fest Tbilisi 2018»-ը տեղի է ունենալու Թիբիլիսիում նոյեմբերի 7-9-ը: Միջոցառումն ունենալու է հետևյալ ուղղությունները.

  • Տվյալների լրագրություն և ճշմարտություն
  • Տվյալները քաղաքականության մեջ
  • Տվյալների գիտություն
  • Դիզայն և տվյալներ
  • Տվյալները մարքեթինգի և բիզնեսի համար
  • Տվյալները և կիբեր անվտանգությունը

Ծրագրի մասին այլ մանրամասների և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?