Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում անգլերենի խմբագիր-թարգմանչի

12.01.2018, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում թարգմանչի՝  Media.am կայքի անգլերեն տարբերակը թարգմանելու և խմբագրելու համար։

    Media.am կայքի խմբագիր-թարգմանչի պարտականությունները՝

  • անգլերեն թարգմանել Media.am կայքի հոդվածները,
  • Media.am կայքի անգլերեն տարբերակում հրապարակել թարգմանված հոդվածները,
  • սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։  

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`

  • բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ թարգմանության ոլորտում, լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • անգլերենին, որպես մայրենի լեզվի տիրապետելը ցանկալի է,
  • թարգմանելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
  • թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 22-ը:

Հայտը ներառում է հայերեն կամ անգլերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը և երեք գործատուի կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել հայտը ներկայացնողի համար:

Հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով «Media.am Editor-translator»։ Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?