Գրադարանում. Արա Ասլանյան

10.05.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը լայն դաշտ բացեց նաև հանրային ինքնաարտահայտման համար

Ի հայտ եկան տարբեր ոճի ու բովանադակության կարգախոսներ, խորհրդանիշներ, երգեր, աքսեսուարներ, ծիսական քայլեր: Հեղափոխությունը ոչ միայն զանգվածային էր, այլև նորաձև: Եվ անպայման պիտի նաև հայտնվեր շուկայական ապրանքների շարքում:

Դիզայներ, «Վիվարո» ընկերության կրեատիվ տնօրեն Արա Ասլանյանը իր հեղինակային տառատեսակով ստեղծած «Դուխով» լոգոտիպը հաջող մարքեթինգային քայլ է համարում:

Նա կարծում է, որ ամենակարևորը հեղափոխության առաջնորդի ու այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարն էր, որը առաջացրեց թե՛ ստեղծարար, թե՛ առևտրային նոր գաղափարներ:

Գրադարանի դարակում

Գեղարվեստական գրքերը երբեմն օգնում են ավելի լավ հասկանալ պատմությունը (և մեզ այդ պատմության մեջ), քան փաստաթղթերը: Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսայի «Այծի տոնը» գիրքը լավագույններից է, որը փորձում է հետազոտել բռնապետության ծագումնաբանությունը, ինքնաարդարացումներն ու ի վերջո, հատուցումը:

2000 թվականին գրված «Այծի տոնը» դոմինիկյան բռնապետ Տրուխիլյոյի 30-ամյա իշխանավարման ու նրա սպանության փաստը օգտագործում է որպես առիթ հասկանալու համար, թե ինչպես պատահեց…

Ինչպես պատահեց, որ մի ողջ ժողովուրդ սկսեց ապրել վախի, արժանապատվության ոտնահարման, տնտեսական ու քաղաքական մենաշնորհների պայմաններում, որտեղ բոլորը ընդամենը գործիք են՝ մեկ մարդու ձեռքում:

Ինչպես պատահեց, որ բռնությունն ու ահաբեկումը դարձան առօրյա:

Լյոսան մեծ վարպետ է և ծայրահեղ քաղաքականացված գրող (անգամ մասնակցել է Պերուի նախագահի ընտրություններին), և հենց դրանով է հետաքրքիր:

Նա մանրակրկիտ վիրահատության է ենթարկում բռնապետության գաղափարն ու առաջարկում առերեսվել անցյալի հետ:

 
Գեղամ Վարդանյան
 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?