2015.07.15,

Քննադատ

#ElectricYerevan՝ Twitter-ին զարկ տված շարժում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Բաղրամյանի եւ ողջ հայության մեջ ընթացող շարժման մասին դեռ երկար կգրվի եւ կխոսվի, քանի որ այն մի շարք հեղափոխական փոփոխություններ մտցրեց մեր հասարակական կյանքում։ Բավականին հետաքրքիր էին նաեւ փոփոխությունները լրատվական դաշտում։

Օրինակ՝ առաջին անգամ մենք լիովին շրջվեցինք դեպի ցանցային մամուլը, որն անցավ 24-ժամյա աշխատանքի, եւ մեջք դարձրինք ավանդական հեռուստատեսությանը, որը, մի քանի բացառությամբ, հեռու մնաց իրականությունից։ Էլ չասեմ ռուսաստանյան հեռուստաընկերությունների հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունները:

Հետաքրքիր փոփոխություններից մեկն այն էր, որ Թվիթերն առաջին անգամ դարձավ Հայաստանում տեղեկատվական եւ ցանցային ակտիվիզմի գործիք։ Պատճառները մի քանիսն են։ Մի կողմից՝ նման բան արդեն հասունանում էր, քանի որ հայաստանյան օգտատերերի քանակն այս սոցցանցում գնալով աճում է։ Մյուս կողմից` այս անգամ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ տարածվող ապատեղեկատվությունը, շատերին դրդեցին օգտագործել Թվիթերը որպես քաղաքացիական լրագրության հարթակ։

Հիմնական հեշթեգը, որ շարժման ընթացքում ձեւավորվեց Թվիթերում, #ElectricYerevan-ն էր: Այս հեշթեգն առաջարկեց Բաբկեն Տեր֊Գրիգորյանը, եւ այն շատ արագ տարածվեց ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան տեղեկատվական հոսքերում։

Քանի որ շարժումը տարածվեց նաեւ այլ քաղաքներում, ընդհանուր #ElectricArmenia հեշթեգին զուգահեռ ստեղծվեցին նաեւ հեշթեգեր Գյումրիի, Վանաձորի եւ այլ քաղաքների անուններով` #ElectricGyumri, #ElectricVanadzor, #ElectricKapan, #ElectricSisian եւ այլն։ Սակայն մարզերում Թվիթերը թույլ է զարգացած, եւ նման հեշթեգերն առանձնապես տարածում չստացան։  

a0cad869-ef91-4cbc-7827-782c414030e0.png

Մեծ տարածում չստացավ նաեւ #ՈչԹալանին հեշթեգը, քանի որ նույնիսկ Հայաստանից գրողների մեծ մասը գերադասում էր տեղեկատվությունը տարածել անգլերեն եւ ռուսերեն, որպեսզի այն հասանելի լինի երկրից դուրս։  

89048854-2c5c-4379-414c-e5b4a02aee02.png

Ռուսաստանյան եւ ուկրաինական օգտատերերը փորձեցին շրջանառության մեջ դնել #электромайдан, #электропротест հեշթեգերը, սակայն դրանք հիմնականում կիրառվեցին մեծ քանակի ավտոմատացված գրառումների տարածման դեպքում եւ մնացին լոկալիզացված։

f5c400b3-00ac-488a-47c6-1f672e1e8797.png

#Baghramyan եւ #բաղրամյան հեշթեգերն ավելի շատ կիրառվեցին, քան նման քարոզչական բնույթի ռուսալեզու հեշթեգերը։

ce62818b-3177-47c2-47c5-161bd7bba764.png

Նման թվիթերյան ակտիվությունը վկայում է այն մասին, որ Հյաստանում զարգանում է քաղաքացիական լրագրությունը` որպես Հայաստանից դուրս Հայաստանի մասին պատմելու ուղղություն, ինչն ավելի հասանելի կարող է դարձնել Հայաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը Հայաստանից դուրս՝ շտկելով լրատվամիջոցների բացերը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *