2015.04.25,

Նյուսրում

Հայոց ցեղասպանության թեման` համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Համաշխարհային մեդիան բազմակողմանի եւ լայնորեն լուսաբանեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանի եւ ցեղասպանության թեմայի նկատմամբ միջազգային մեդիա կորպորացիաների հետաքրքրությունը սկսվել էր դեռեւս ապրիլի սկզբին՝ Քարդաշյանների ընտանիքի այցով:

Այն շարունակվեց Վատիկանում եկեղեցական արարողության ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայոց ցեղասպանության մասին խոսքով եւ Թուրքիայի` դրան հետեւած արձագանքով:

Ապրիլի 23-ին System Of A Down-ի երեւանյան համերգը, Բարաք Օբամայի ուղերձը, հետո ապրիլի 24-ի ոգեկոչման ու հիշատակի արարողությունները` Պուտինի եւ Օլանդի մասնակցությամբ, համաշխարհային մեդիայի՝ հայկական  թեմայի նկատմաբ հետաքրքրության կիզակետն էին:

BBC_1

EuroNews

AP

Bloomberg

Los Angeles Times

The New York Times_2

Time

Russia Today_2

CNN

The Washington Post

The Guardian-ն ու The New York Times-ը Հայոց ցեղասպանության թեմային հատուկ անդրադարձ կատարեցին: Այս թերթերը լսարանին նախապես խնդրել էին ուղարկել իրենց պատմությունները եւ դրանց հիման վրա ազդեցիկ մուլտիմեդիա հոդվածներ ներկայացրին լսարանին:

Guardian

The New York Times

Ցեղասպանության թեմայով հոդվածները բազմալեզու էին ու տարբեր կողմերից էին ներկայացնում խնդիրը՝ օրվա իրադարձություններ, պատմական փաստեր, վերապրածների վկայություններ:

France24

Gazeta.ru

Slon.ru

Russia Today

Kommersant.ru

Cumhuriyet cover

El Pais_1

USAToday

FoxNews

BBC_2

CBC News

The New Yorker

Newsweek

Salon

Google-ի որոնման էջը Հայաստանից այցելուների համար Հայոց ցեղասպանության հիշատակի օրը սեւ ժապավեն էր տեղադրել: Իսկ սոցիալական մեդիայի համաշխարհային առաջատարներից Reddit-ը, որ Հայաստանում գրեթե տարածում չունի, իր լոգոյի հետեւում Հայաստանի եռագույնն էր տեղադրել:

Google_on_April24

reddit logo on April24

Արդեն ապրիլի 25-ին Google News-ի գլխավոր նորությունների բաժնում «Armenian Genocide»-ն էր, ընդ որում` ավելի առաջատար դիրքերում, քան նույն ժամանակահատվածում Թուրքիայում իրականացվող «Gallipoli Campaign»-ը:

Google_News

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *