2012.06.22,

Նյուսրում

Օդնոկլասնիկի սոցիալական ցանցը հայաֆիկացվել է

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Հայաստանից օրական մոտ 787.000 այցելություն գրանցող Օդնոկլասնիկի ռուսական սոցիալական ցանցն արդեն նաեւ հայերեն է: Այժմ ռուսերենի, ուկրաիներենի, մոլդովերենի, վրացերենի, ուզբեկերենի եւ անգլերենի կողքին կա նաեւ հայերեն տարբերակը:

«Օդնոկլասնիկի» նախագծի մարքեթինգի ու ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի խոսքերով՝ սոցցանցի ինտերֆեյսի հայաֆիկացումից բացի՝ տեղայնացվելու են նաեւ Օդնոկլասնիկիի կողմից առջարկվող ծառայություններն ու հավելվածները:

«Սա նշանակում է, որ եթե օգտատերերը մտնում են top խաղեր, նրանք տեսնում են հենց այն խաղերը, որոնք տարածում են գտել Հայաստանում: Եթե մտնում են երաժշտության մեջ, ապա տեսնում են top 100 երգերի ցանկը, որը կազմվել է հայաստանցի օգտատերերի նախասիրությունների հիման վրա: Մենք հաշվի ենք առնելու նաեւ ազգային տոները»,- ասում է նա:

Օդնոկլասնիկիի հայաֆիկացումը սկսվել է մոբայլ տարբերակից, քանի որ Իզրյադնովի խոսքերով՝ Հայաստանից Օդնոկլասնիկի մոբայլ տարբերակով օրական այցելում է 300.000 օգտատեր: Մեկ ամսվա ընթացքում կթարգմանվի կայքի հիմնական տարբերակը: Նախատեսվում է նաեւ հասանելի դարձնել Android, iOS, Windows, Symbian օպերացիոն համակարգերի համար հայֆիկացված հավելվածները:

Օդնոկլասնիկիի ներկայացումը Երեւանում

Օդնոկլասնիկին բիզնեսը առաջխաղացնելու համար առաջարկում է նաեւ նոր՝  թիրախավորված գովազդի եւ խմբերի ստեղծման հնարավորություն:

2006 թվականին բացված եւ Mail.RuGroup-ին պատկանող սոցիալական ցանցն այսօր ունի մոտ 70 միլիոն օգտատեր, որից 800.000-ը հայաստանցի օգտատերերն են: Հայաստանցի օգատերերի 35%-ը նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklasnniki.ru շարժական տարբերակը: Հայաստանցիների շրաջանում ամենատարածված ակտիվությունը օնլայն խաղերն են՝ ամսական 860.000 քանակով:

Ի տարբերություն այլ երկրներում սոց.ցանցերում ներկայությանը՝ Հայաստանում Օդնոկլասնիկիի օգտատերերի 60%-ը տղամարդիկ են: Լսարանի միջուկը կազմում են 16-35 տարեկան օգտատերերը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *