2019.04.09,

Նյուսրում

Փաշինյանը պարզաբանել է ֆեյքերի մասին իր հայտարարությունը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատյան մաքսատանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել՝ ֆեյքերի դեմ պայքար ասելով։

«Ար» հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե՝ վարչապետի ընդդիմախոսները ֆեյքերի մասին նրա հայտարարությունները որակում են որպես մամուլի դեմ ճնշում, Փաշինյանն արձագանքեց․ «Հիմա դուք ձեր վրա որևէ ճնշում զգացե՞լ եք։ Կամ ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞։ Հա՞, կա՞ մեկը, որ այս Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինել։ Անկեղծ ասեք, մտածու՞մ եք, թե ոչ»։

Հարցին՝ օրենսդրորեն ինչպե՞ս է կարգավորվելու ֆեյքերի դեմ պայքարը, վարչապետը պատասխանեց․ «Խոսքը եղել է բռնություն, ատելություն քարոզող ֆեյքերի մասին։ Բա մեր հանրահավաքի օրը «դուխով» վերնագրով, մեր սիմվոլով ֆեյսբուքյան էջն ասում է՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք։ Հիմա եթե այդ օրը մի հանրապետականի դանակով քերծեին, մենք կարո՞ղ էինք ապացուցել, որ դա մենք չենք եղել։ Բա ի՞նչ անենք։ Թողնենք անարձագա՞նք»։

Վարչապետ Փաշինյանը ապրիլի 4-ին կառավարության նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, մեդիամանիպուլյացիաներին կոշտ հարված հասցնել։

Արդեն հաջորդ օրը ԱԱԾ-ն ձերբակալել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջը կառավարող մեկ անձ։ Քրեական գործ է հարուցվել ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *