2013.10.10,

Նյուսրում

Հարցում. Հայաստանում նախընտրում են հեռուստացույց դիտել, սակայն ամենից անկախը համարում են ցանցային մեդիան

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում է անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնակալիքները մեդիա դաշտից:

Հարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում՝ ներառելով 1421 չափահասների պատասխանները:

Պատասխանների մշակումն ու դասակարգումը թույլ է տալիս նաեւ, համեմատելով 2011թ. եւ 2013թ.-ի տվյալները, պարզել, թե որքան են փոփոխվել մեդիայի անկախության մասին պատկերացումները, վստահությանն ու գրաքննության ընկալումը:

Համեմատելով 2011 եւ 2013 թվականների հասարակական կարծիքը՝ կարելի է նկատել, որ հարցվողներից շատերը, որպես ինֆորմացիայի աղբյուր, ավելի շատ դիտարկում են ինտերնետը (նախկինում 6%, այս տարի՝ 17%), քան հեռուստատեսությունը (նախկինում 90% , այս տարի՝ 79%):

QA1

Նվազել է նաեւ հեռուստացույցի առջեւ անցկացրած ժամանակը: Հարցվողների 5%-ն է նշել, որ օրական 12 ժամ եւ ավել է անցկացնում հեռուստացույցի առջեւ (նախկինում 9% էր):

QB2

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության պատկերացումների համաձայն՝ լրատվամիջոցների բովանդակության վրա ամենից շատ ազդում է կառավարությունը (69%), հետո քաղաքական կուսակցությունները (5%), մեդիայի սեփականատերերը (4%):

Հարցվողների 3%-ը կարծիք է հայտնել, որ մեդիայի աշխատանքի վրա ոչինչ չի ազդում, եւ այն իրական փաստեր է ներկայացնում: Ուշադրության է արժանի, որ հարցվողների ընդամենը 2%-ն է կարծում, որ գործողությունների վրա ազդեցություն ունեն լրագրողները:

QA8

Կառավարությունից եւ բիզնես ոլորտից անկախ լինելու չափաբաժինը ըստ հարցվողների՝ հետեւալ կերպ է բաշխվել: Ամենից անկախը համարվել են առցանց մեդիան եւ սոցիալական ցանցերը: Հետաքրքիր է նաեւ, որ չափազանց մեծ է «Չգիտեմ» պատասխանողների տոկոսը, սակայն այդ պատասխանը հազվադեպ է եղել հեռուստաալիքների անկախությունը գնահատելու դեպքում: Հեռուստատեսության անկախությունը քչերն են շեշտել:

QA7

Առավել օբյեկտիվ լրատվական հարթակ շարունակում է համարվել առցանց մեդիան, սակայն ուշագրավ է, որ վերջին տարիների ընթացքում այդպես կարծողների տոկոսն, այնուամենայնիվ, նվազել է: 2011թ.-ին ինտերնետային մեդիան օբեյեկտիվ էր համարում 14%-ը, իսկ 2013թ-ին՝ 9%-ը:

QA4

Իսկ որպես ոչ օբյեկտիվ լուսաբանման պատճառ՝ շեշտվել են քաղաքական ազդեցությունները, գրաքննությունը, բիզնես շահերը…

QA5

Հարցումը ներառել է նաեւ հետեւյալ հարցը. «Տեղեկություն ունե՞ք, թե հատկապես ով է այս կամ մեդիայի սեփականատերը: 40%-ը ասել է, որ տեղյակ չէ, 2%-ը հրաժարվել է պատասխանել: Որպես սեփականատեր նշվել են Գագիկ Ծառուկյանը/«Կենտրոն» (12%), ՀՅԴ-ն/«Երկիր մեդիա» (3%), Արթուր Եզեկյանը/«Շանթ» (2%), իսկ որպես «Արմենիա» ալիքի սեփականատեր նշվել է Բագրատ Սարգսյանը (3%):

QA9

Այս հարցման տվյալների չմշակված բազան հասանելի է ՀՌԿԿ-ի կայքում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *