Գրադարանում. Ավետիք Իշխանյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ատելության խոսքի տարածմանը դիմադրելու համար միայն իրավական կարգավորումները բավարար չեն, քանի որ շատերն են «խաղում հասարակական պահպանողական մտածողության վրա».

«Մեր քաղաքական գործիչները ոչ թե մի քայլ առաջ են գնում հասարակական կարծիքից, այլ հարմարվում են դրան: Լրագրողները նույնպես հասարակական մտածողության զոհեր են»:

Ըստ նրա՝ խնդիրը նաև լրատվամիջոցների անկախ չլինելն է, ինչի պատճառով էլ չի պահպանվում լրագրողական էթիկան:

Իսկ վարչապետի միտքը, որ ֆեյքերը սպառնում են ազգային անվտանգությանը, Ավետիք Իշխանյանը համարում է վտանգավոր:

Դա վտանգավոր է անգամ այն դեպքում, երբ որպես արժեք հռչակվում է խոսքի ազատությունը:

«Ֆեյքերի դեմ պայքարը կարող է լուրջ կասկած հարուցել, որ սկսվելու է իշխանությանը քննադատող լրատվամիջոցների ու ֆեյքերի որս, իսկ ԱԱԾ-ն հանրային գիտակցության մեջ կմնա որպես հրեշ»,- ասում է նա:

Դարակում

Բազմակողմանի լրատվության ձեռնարկը նոր չէ հրատարակվել, սակայն թեմաները արդիական են։

Այստեղ բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես պատմել էթնիկ փոքրամասնությունների, կրոնական ուղղությունների, սոցիալական տարբեր խմբերի կամ ԼԳԲՏ համայնքի մասին։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *