2013.05.31,

Քննադատ

Շարժական սարքերի շուկան Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Շարժական սարքերի Հայաստանի շուկան պատշաճորեն գնահատված չէ։ Հստակ չէ, թե Հայաստանում քանի օգտատեր է ցանց մտնելու համար օգտվում թաբլեթներից, սմարթֆոններից կամ ավելի պարզ հեռախոսներից, որոնք ունեն ինտերնետին միանալու հնարավորություն։

Հանրային հասանելի հստակ տվյալներ չկան, սակայն շարժական սարքերի տեղական շուկայի մասին կարելի է մոտավոր պատկերացումներ կազմել այլ աղբյուրներից։

Այսպես, 2012 թվականի հուլիսին Mail.RuGroup-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ  «Օդնոկլասնիկի» կայքը Հայաստանում այցելում են ավելի քան 787 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում են շուրջ 272 հազար մարդ՝ այցելուների  մոտ մեկ երրորդը։

Ավելի մանրամասն վիճակագրություն է ներկայացնում Ֆեյսբուքը։ Մայիսի կեսերի տվյալներով այս սոցիալական ցանց Հայաստանից ամսական 470 հազար օգտատեր է այցելում։ Նրանիցից 193.040-ը՝ մոտ 41%-ը, օգտագործում է շարժական սարքեր։

  • 131,120 կազմում են այդպես կոչված «Featured» հեռախոսները, որոնք իրենցից չեն ներկայացնում արդիական սմարթֆոններ, սակայն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն
  • 67,680  կազմում են սմարթֆոնների եւ պլանշետների տերերը։

USAGEOFMOBILEDEVICES title=
Ըստ օպերացիոն համակարգերի սմարթֆոնները եւ պլանշետները բաշխվում են այսպես․

iOS  օպերացիոն համակարգով աշխատում են 58,320  սմարթֆոն եւ պլանշետ: Դրանցից iPad-֊ները 17,440 են (որոնցից iPad 1 – 960, iPad 2 – 9,180,  iPad 3 – 8,080)։ 

iPhone-ն֊երը ընդհանուր թվով կազմում են – 29,100 ( iPhone 4 – 9,980, iPhone 4S – 11,820, iPhone 5 – 9,600): Հայաստանում Ֆեյսբուք մտնում են նաեւ iPod-֊ի միջոցով՝ 840 օգտատեր։

Android օպերացիոն համակարգով աշխատում են 50,340  սմարթֆոն եւ պլանշետ: Ըստ արտադրողի՝ Samsung – 29,620, HTC – 6,720, Sony – 3,900,  LG – 660, Motorola – 240։

Windows օպերացիոն համակարգով աշխատում են 3,060  սմարթֆոն եւ պլանշետ:

RIM/Blackberry օպերացիոն համակարգով են աշխատում 1,240 սմարթֆոն եւ պլանշետ:

Հաշվի առնենք, որ նույն օգտատերը կարող է ցանց մտնել մի քանի սարքերից եւ այդ  պատճառով օգտատերերի ընդհանուր թիվը կարող է մի փոքր տարբեր լինել:

Statcounter ընկերությունն իր հերթին կատարում է հաշվարկներ ըստ այցելությունների դեպի այն կայքերը, որոնք իրենք դիտարկում են։ Այստեղ վիճակագրությունը այդքան էլ ճշգրիտ չէ, անտեսում է սոցցանցերի այցելությունները։ Մյուս կողմից, օգտվողները դիտվում են ավելի լայն սպեկտրով ։

statcounter1

Տվյալները ըստ հեռախոսների արտադրողների 2012-ի ապրիլից մինչեւ 2013 ապրիլ

 

statcounter2

Տվյալները ըստ շարժական օպերացիոն համակարգեր 2012-ի ապրիլից մինչեւ 2013 ապրիլ

Կարող ենք ընդանրացնելով ասել, որ շարժական սարքերից օգտվողների թիվը կտրուկ աճում է եւ որոշ դեպքերում մոտենում է ընդհանուր օգտատերերի մոտ կեսին։

Մյուս կողմից, սմարթֆոնները շուկայում դեռեւս գերիշխող դեր չունեն, սակայն աստիճանաբար դուրս են մղում ավելի հին հեռախոսները։ Իսկ iOS եւ Android համակարգերը դեռ կիսում են սմարթֆոնների շուկան։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *