Կասյանի պատմական հեռախոսը

22.03.2019, Պատկեր

Լրագրող

Լուսանկարում պատկերված է ավելի քան հարյուր տարվա արտադրության հեռախոս, որը պատմական նշանակությամբ է գործածվել։

1920 թվականի նոյեմբերի 29-ին Սարգիս Քոսեանը, նույն ինքը՝ Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը, զանգահարել է Կրեմլ՝ Վլադիմիր Լենինին և հաղորդել, որ Հայաստանն այլևս խորհրդայնացված է։ Այդ օրը 11-րդ Կարմիր բանակը Իջևանի տարածաշրջանի Մայիսյան կամրջով մուտք էր գործել Հայաստանի տարածք, որի կապակցությամբ Կասյանը Լենինին հաղորդել է․

«Թող հայտնի լինի համաշխարհային հեղափոխության առաջնորդին, որ Դիլիջանի և Քարվանսարային գյուղացիները, զայրացած դաշնակցական կառավարության հանցավոր քաղաքականությունից և երկրում խորացող անարխիայից, բարձրացրին ապստամբության դրոշը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իսկույն ևեթ ստանձնեց այդ տարերային շարժման ղեկավարությունը և ստեղծեց Հայաստանի Հեղկոմ՝ Հայաստանը հայտարարելով Սոցիալիստական Սովետական Հանրապետություն»։

Հեռախոսը պահվում է Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում, համարվում է թանգարանի ամենակարևոր ցուցանմուշներից մեկը։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?