Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Նաեւ սոցիալական մեդիա դասընթացավար: Աշխատում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպությունում:
Facebook Art կամ ժողովրդական մեդիա
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու, նրան ներում ու մայորի կոչում շնորհելու եւ 8.5 տարվա աշխատավարձը վճարելու, բնակարան նվիրելու, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին լուրերի առաջին արձագանքները Facebook-ում էին: Ֆեյսբուքահայերն արտահայտվում էին. կարծիքներ, քննարկումներ, վեճ, զայրույթ:
Ժամերի ընթացքում սոցիալական ցանցերում տարածվեցին Ռամիլ Սաֆարովի, Հունգարիայի թեմայով նկարներ, կոլաժներ, պլակատներ: Պլակատային արվեստը կամ Facebook Art-ը ծաղկում էր: Արագորեն արված կոլաժները Facebook-ի օգտատերերի՝ կատարված նկատմամբ վերաբերմունքի պատկերավոր արտահայտություններն էին:
Օգտատերերի կողմից, կամավորական սկզբունքներով ստեղծված մեդիան տեղադրվում եւ տիրաժավորվում էր րոպեների ընթացքում:
Երկու հիմնական ուղղվածություն կար: պաստառներ, կոլաժներ Ռամիլ Սաֆարովի եւ Ադրբեջանի թեմայով:

Պլակատներ, կոլաժներ Հունգարիայի թեմայով:


Ընդ որում, շատ դժվար է պարզել, թե Facebook-ում կայծակնային արագությամբ տարածվող պլակատների հեղինակներն ովքեր են: Միշտ չէ, որ գտնվում է արահետը, որով այն հայտնվել է քո Facebook պատին:
Եթե այս հոդվածում օգտագործված նկարների հեղինակները ցանկանան, մենք կավելացնենք հեղինակային իրավունքի մասին համապատասխան գրառումները: Խնդրում ենք ուղարկել համապատասխան ֆեյսբուքյան հղումը՝ օգտագործելով հոդվածի մեկնաբանությունների դաշտը:
Գեղամ Վարդանյան










































Comments
Մեկնաբանել