2014.02.03,

Նյուսրում

#Post2015: Տեղեկատվության հասանելիությունն ու մեդիա ազատությունը զարգացման կարեւոր մաս

77 երկիր ներկայացնող քաղաքացիական հասարակության մոտ 200 խմբերի կոալիցիան ՄԱԿ-ին կոչ է արել կառավարության հաշվետվողականության եւ անկախ մեդիայի մասին կետերը ներառել գլոբալ զարգացման «Հետ 2015» օրակարգում:

ՄԱԿ-ը աշխարհում բոլորին հրավիրել է 2015 թ.-ից հետ ապագա զարգացման օրակարգը քննարկելու: «Հետ 2015» օրակարգը որոշելու է առաջիկա տասնամյակներում համաշխարհային զարգացման առաջնահերթությունները: Այս շաբաթ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է եւ այս կոչն արվել է այդ հանդիպմանն ընդառաջ:

«Տեղեկատվության հասանելիությունը եւ մեդիայի ազատությունը ապագայի զարգացացման ծրագրի հույժ կարեւոր մասնիկներ են»,- ասվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարության մեջ, որը կոորդինացրել են ARTICLE 19-ը եւ Մեդիայի զարգացման գլոբալ ֆորումը (Global Forum for Media Development-GFMD):

«Տեղեկատվության ազատ հոսքը թույլ է տալիս մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել եւ իրենց կյանքին վերաբերվող հանրային որոշումների կայացմանը իմաստավորված մասնակցություն ունենալ»,- ասել է ARTICLE 19-ի գործադիր տնօրեն Թոմաս Հյուզը:

«Առաջիկա տասնամյակների համար զարգացման նպատակները ամրագրելիս աբսուրդ կլինի անտեսել մեդիա եւ տեղեկատվության դերը, որոնք խթանում են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,- ասել է  GFMD-ի նախագահ Լեոն Ուիլյամսը:

Կոալիցիան պնդում է, որ ՄԱԿ-ը

  • Հատուկ նպատակ սահմանի «ապահովել լավ կառավարումն եւ արդյունավետ հաստատությունները»:
  • Այս նպատակի բաղադրիչների համար հոդված ներառել, որով «ապահովել մարդկանց խոսքի ազատությունը, հավաքների եւ խաղաղ ցույցերի իրավունքը եւ մուտքը անկախ մեդիա եւ տեղեկատվություն», ինչպես նաեւ «երաշխավորել հասարակության իրավունքը կառավարության տվյալների մասին տեղեկատվություն եւ դրանց մուտք ունենալու իրավունքը»:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *