104-ամյա «Ասպարեզը»

104-ամյա «Ասպարեզը»
«Ասպարեզի» վերջին համարները
« «Ասպարեզը» Միացյալ Նահանգների Արեւմտյան ափում հրատարակվող ամենահին հայալեզու պարբերականն է: Պատկանում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեին: Երկլեզու օրաթերթ է՝ անգլերեն եւ հայերեն: Աշխատանքային օրերին տպագրվում է 16-28 էջով, իսկ շաբաթ օրերին՝ ամփոփիչ 40-48 էջանոց ծավալուն համարով: Հայկական առաջին թերթն է, որը կայք էջ ունի: 1994թ.-ից սկսեց տարածվել «Ասպարեզի» էլեկտրոնային տարբերակը, իսկ 1997թ.-ին հիմնվեց կայքէջը` www.asbarez.com: Մի քանի տարի է գործում է «Ասպարեզի» մոբայլ տարբերակը: Google analytics –ի տվյալների համաձայն՝ թերթի կայքէջ ամսական 250-300 հազար ընթերցող է այցելում, իսկ օրական՝ 12-18 հազար: Տպաքանակը՝ 7500 օրինակ: »

1908 օգոստոսի 14-ին Ֆրեզնո քաղաքում լույս ընծայվեց  «Ասպարեզ» շաբաթաթերթի առաջին համարը: «Ինչո՞ւ այս թերթը» խորագրված խմբագրականում պարզաբանվում է թե ում է ուղղված պարբերականը՝ «հայրենի հողէն հալածական դուրս նետուած հայ ընտանիքին, որ Ֆրէզնոյի եւ շրջաններուն հայ գաղութը կը կազմէ: Երեւոյթ կը ցուցանէ, թէ հայը հոս եկած է մնալու դիտաւորութեամբ»: 

Այսօր էլ «Ասպարեզն» ունի նույն առաքելությունը. դառնալ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հայության թերթը: «Ասպարեզն» արդեն հարյուր չորս333 տարեկան է՝ իր էջերում կրելով «մնալու դիտավորությամբ» եկած հայերի   մտահոգությունները: Գլենդեյլի ու Նորդ Հոլիվուդի հայացման գործընթացը դրդեց «Ասպարեզին»1970 թվականին Ֆրեզնոյից տեղափոխվել Լոս Անջելես:   «Թերթը նախ եւ առաջ պետք է կամուրջ լինի Հայաստանի եւ օտարության մեջ ապրող հայի համար, մասնակցի ու նպաստի հասարակական կյանքին, գաղափարական եւ ազգային ուղղություն տա, ընթերցողին դարձնի հասարակության մի մասնիկը», - համարում է «Ասպարեզ» թերթի հայերեն բաժնի խմբագիր Ափո Պողիկյանը: Խմբագիրը պատմում է նաեւ, որ 1918 թվականին եւ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում թերթի ազդեցության տակ շատ ընթերցողներ մեկնել են հայրենիք :  

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո 1970 մայիսի 1-ից սկսեց հրատարակվել թերթի անգլերեն բաժինը: Նպատակը ոչ միայն անգլախոս հայ ընթերցողների պահանջները բավարարելն էր, այլեւ հայ մամուլն օտարկացիներին հասանելի դարձնելու կարեւորությունը: Մամուլը հայ ընտրազանգվածի ձայներով աթոռ ստանձնած ամերիկյան պաշտոնյաների հետ կապի լավագույն միջոցներից է: Պահանջել, բողոքել, ճնշում գործադրել, խրախուսել. լրատվամիջոցի հնարավորությունները շատ են: Ամերիկյան մամուլը (օրինակ, Los Angeles Times-ը եւ Վաշինգթոնում լույս տեսնող Politico օրաթերթը) հաճախ են մեջբերումներ կատարում «Ասպարեզից»՝ կարեւորելով սփյուռքի տեսակետը։ Հատկապես երբ այն կապված է Ցեղասպանության ճանաչման Հայ Դատի հանձնախմբի գործընթացի եւ ղարաբաղյան իրադարձություների հետ:

Անշուշտ, համայնքային անգլերեն թերթը նաեւ դիվանագիտական մոտեցում պետք է ունենա: «Մեր լավագույն ընթերցողներից է Մեթյու Բրայզան»,- ժպիտով 334նշում է «Ասպարեզի» անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը՝ հիշելով Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բուռն արձագանքն ու խմբագրություն ուղարկված բողոք-նամակը:  

Հայ լրատվամիջոցի կարեւորությունը սփյուռքում նաեւ համարձակ լինելն ու նոր մոտեցում նախանշելն է: Հայաստանյան իրադարձություններին «Ասպարեզի» անդրադարձը հաճախ տարբերվում է ներքին մեկնաբանություններից: Դա թերեւս ամերիկյան մամուլի ազդեցությանն ու ավանդույթների արդյունքն է (խոսքի ազատության ընկալումը, իրադարձության մատուցման ոճն ու աշխարհայացքը, վերահսկողության պակասը)։ Խորհրդային տարիներին, օրինակ, «Ասպարեզը» փայփայում էր անկախ Հայաստան ունենալու երազանքը, դրա իրականացման հնարավոր ճանապարհներ փնտրում: Իսկ բոլոր ժամանակների թեման է եղել Արցախի ազատագրումն ու Մայր Հայրենիքին միացնելու գաղափարը: Այս օրերին էլ թերթը սփյուռքում բնակվող մեր լավագույն հայ մասնագետների համար սուր քննարկումների եւ նոր մտքեր առաջադրելու ասպարեզ է:      

Հակառակ այդ մոտեցմանը՝ թերթը պակաս քննադատությամբ է անդրադառնում ներհամայնքային խնդիրներին։ Ափո Պողիկյանը պարզաբանում է. «Հայաստանը պետություն է, իսկ պետական կառույցները քննադատությամբ չես կարող քանդել։ Համայնքային կառույցները շատ ավելի փխրուն են եւ խրախուսանքի կարիք ունեն: Դրանք իրականանում են կամավորական աշխատանքի շնորհիվ, եւ քննադատական վերաբերմունքը կարող է վատ ազդեցություն ունենալ: Կա մոտեցում, որ քննադատությունը կարող է առավել կառուցողական լինել: Սակայն «Ասպարեզը» այդ դերը չի ստանձնում, այն ավելի շատ զորակցելու նպատակ ունի»:

Թերթը, ուր ժամանակին գերակշում էր արեւմտահայերենը եւ որը առավելապես ուղղված էր ընթերցողի որոշակի խմբի, այժմ փորձում է միավորել տարբեր շրջաներից այստեղ եկած հայերին: Հարավային Կալիֆորնիայում Լիբանանից, Սիրիայից, Պարսկաստանից կամ Հայաստանից գաղթած բնակչության գերակշռություն չկա: Թերթը ձգտում է դառնալ բոլորինը։ Եւ նպատակը ոչ միայն ընթերցող չկորցնելն է: «Մեր համայնքը ազգային փոխգոյակցության փորձարարական դաշտ է, որտեղ տեսանելի են տարբեր շրջաններից համախմբված հայերի գաղափարներն ու հարաբերությունները: Օրինակ Հայաստանից335 գաղթած հայերին այստեղ «բարի գալուստով» չդիմավորեցին: Պարզապես հիմա հայաստանցի, պարսկահայ կամ լիբանանահայ խմբավորումները մեծ են։ Եւ հարցերը լղոզված, բայց լուծված չեն: Չկա մի հաստատություն կամ միություն, ուր միասնական եւ արդյունավետ աշխատանք է տարվում»,- ասում է Ափո Պողիկյանը:

«Ասպարեզը» հավասարաչափ օգտագործում է արեւելահայերենն ու արեւմտահայերենը, տարբեր հնչյունաբանությունները, որպեսզի գոնե այս ասպարեզում չշեշտվի, որ այն լիբանացու, հայաստանցու կամ էլ պարսկահայի թերթ է:  

Եթե նկատի ունենաք, որ լեզուն պահում եւ զարգացնում է գրավոր խոսքը, ապա արեւմտահայերենը վտանգված է. մենք բավարար չափով ոչ գրականություն ունենք, ոչ էլ մամուլ: «Ասպարեզը» արեւմտահայ գրագետ աշխատակազմի սերնդափոխման կարիք ունի: Սա որպես ահազանգ... Արտերկրի համայնքային կրթական կառույցների ներուժը գնահատելով՝ պետք է հուսալ, որ արեմտահայերենի զարգացման գործին կմիջամտեն հայրենիքի պետական լեզվաբանական հաստատությունները:  

Պետական համակարգում գործող մամուլը մի բան է, իսկ  ինքնակազմակերպված համայնքում ստեղծվածը՝ բոլորովին այլ: Եթե մամուլն անտարբեր չէ, եւ ապրում է համայնքի հոգսերով ու կյանքով, ապա նրան վերապահված է առաջատարի դերը: Կարելի է ասել, որ համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն յուրօրինակ նախարարություն է, իսկ թերթը դրանց մեջ կազմակերպված հարթություն: Մամուլը նաեւ մշակույթի տարածման տարրական ձեւն է, որի օգնությամբ կայանում է համայնքը: 

«Ժամանակին համընթաց ենք աշխատել»,- իրենց երկարակեցության բացատրությունն է տալիս անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը՝ նշելով, որ տեխիկական առաջընթացին համընթաց գնալը ոչ թե շքեղություն, այլ օրվա պահանջ է: Տպագիր մամուլն իր տեղն է զիջում համացանցին: Համացանցով լուրերն առավել հասանելի են, հատկապես, որ հնարավոր է դրանց հաճախակի թարմացումը: Եւ այժմ խմբագրության համար շքեղություն է հենց տպագիր տարբերակը: Սակայն «Ասպարեզը» կշարունակվի տպագրվել, քանի դեռ սփյուռքում հայեր կան։ Կհրատարակվի, եթե անգամ եկամուտ չապահովի, քանի որ երբեք շահադիտական նպատակ չի հետապնդել: Եւ թերթի տպագրումը (ցավոք, իհարկե) կլինի այնքան հաստատուն, որքան հաստատուն կշարունակվի հայերի հոսքը դեպի Միացյալ Նահանգներ: 

Անի Թադեւոսյան, Լոս Անջելես

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno kızılay escort ankara sınırsız escort antalya rus escort antalya anal escort konya escort bursa escort antalya escort

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno kızılay escort ankara sınırsız escort antalya rus escort antalya anal escort konya escort bursa escort antalya escort