2012.03.05,

Նյուսրում

Կապանի եւ Գորիսի հեռուստաընկերությունների եթերում քաղաքական գովազդ չի լինի

Կապանի «Սոսի» եւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունները խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական գովազդ չեն հեռարձակի:

Մինչեւ մարտի 5-ը հեռուստաընկերությունները պետք է հրապարակեին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական գովազդի համար իրենց կողմից սահմանած  սակագները: Գորիսի եւ Կապանի հեռուստաընկերությունները սակագներ չեն սահմանել, քանի որ   որոշել են չմասնակցել առաջիկա ընտրությոնների քարոզարշավին:

Գորիսում հեռարձակվող   «Լաստ Թիվի» հեռուստաընկերության տնօրեն  Ալվարդ Մեսրոպյանն ասաց, որ իրենք հրաժարվել են քաղաքական գովազդից «զուտ տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով»:
 
Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ  քաղաքական գովազդից հրաժարվել են, քանի որ «սակագինը բավականին ցածր է եւ ոչ այնքան ձեռնտու»:

«Ներկայումս քաղաքական գովազդի արժեքը չպետք է գերազանցի  նախորդ 6 ամիսների կոմերցիոն գովազդի միջին գինը: Նախկինում այդ սահմանափակումը չկար  եւ տվյալ պահին ուսումնասիրելով շուկան գին էինք որոշում տվյալ ժամանակահատվածի համար եւ այդ գինը սովորաբար 2-3 անգամ գերազանցում էր կոմերցիոն գովազդի գինը: Հիմա կոմերցիոնից ավելի բարձր գին չենք կարող սահմանել եւ մեզ ձեռնտու չէ»,- ասում է «Սոսիի» տնօրենը:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *