Գրադարանում. Սարգիս Խանդանյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մենք ապրում ենք «ֆրագմենտացված ու բևեռացված» մեդիա դաշտում և պետք է փորձել ուղիղ խոսել քաղաքացու հետ՝ ընդառաջ հանրաքվեին.

«Այն լրատվամիջոցները, որոնք ունեն փող և ազդեցություն, այնքան էլ ուրախ չեն հանրաքվեի գաղափարով»:

Նա ասում է, որ լրատվամիջոցների մեծամասնությունը կառավարվում է նախկին իշխանությունների կողմից: Դա փաստ չէ, բայց ակնհայտ է:

Եվ մեդիայի իրական սեփականատերերի, հրապարակայնության ու ֆինանսական թափանցիկության հարցը պետք է ներառվի նաև ԶԼՄ-ներին առնչվող նոր օրենսդրական փաթեթում:

Սարգիս Խանդանյանի համար կարևոր է, որ Հայաստանում լինեն լրատվամիջոցներ, որոնք «կաշկանդված չեն քաղաքական ինչ-որ կապերով և կապանքներով»:

Ըստ նրա՝ սուր քաղաքական, նույնիսկ վիրավորական խոսքը չի կարելի դիտարկել որպես ատելության խոսք: «Իհարկե վիրավորական խոսքն ու հայհոյանքը ցանկալի չեն, բայց դրանք տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, իսկ ատելության խոսքը բոլորովին այլ բանի մասին է»:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *