«Պուտին» ակումբներ․ ողբ #3

06.03.2012, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Համար մեկ ողբը հենց «Պուտին» ակումբների գաղափարի ծնունդն էր եւ դրան հաջորդող բեղմնալից իրականացումը։ Բայց դրան մենք չենք անդրադառնա։

Համար երկու ողբը արձանագրվեց, երբ մի շարք համացանցային սադրիչների կողմից տարածվեց մամուլի հաղորդագրություն այն մասին, որ իսկական «Պուտին» ակումբները բացվելու են մի քանի օր ավելի շուտ։ Մի քանի անվանի եւ հարգված լրատվամիջոցներ (նեռարյալ արտասահմանյանները) առանց ստուգելու վերարտադրեցին այդ հաղորդագրությունը, որը ստորագրել էին բավական տարօրինակ կազմակերպություններ, որոնց ցանկը ուզում ենք ներկայացնել ամբողջությամբ․

«Առաջին ռազմահայրենասիրական» շարժում[[wysiwyg_imageupload:217:]]
«Հայկական մեդիա խումբ» կենտրոն
«Բարսեղյան մեդիա» մեդիադաշինք
«Ռուսաց արծիվներ» ռազմահայրենասիրական միավորում
«Մութ ուժեր» նախաձեռնություն
«Մեկ Փիղ» կազմակերպությունների դաշինք
«Կոտայքի հաշվապահների միություն» միավորում
«Հայոց բլոգոսֆերա» ազատ դաշինք
«Ազատ ռուսաֆիլներ» նախաձեռնություն
Երիտասարդ ակտիվիստներ
Թոշակառուների միություն
Առանձին անհատներ եւ քաղաքական գործիչներ:

Անցան օրեր, բոլորը հասկացան, որ սա կատակ էր (թվում էր թե), բոլորը դասեր քաղեցին (թվում էր թե), անցանք ՀՀ մամուլի պատմության հաջորդ էջին (թվում էր թե)։

[[wysiwyg_imageupload:215:]]

Սակայն մարտի 2-ին երեւան եկավ թիվ 3 ողբը։ Դրանից մի քանի օր առաջ ցանցային դավադիր թիմի երկու անդամ՝ Էդգար Բարսեղյանը եւ Տիգրան Քոչարյանը (անունները բերված են ըստ այբբենական կարգի), հայտնվել էին Վաշինգտոնում, նկարահանվել էին ռուսական ռազմահայրենասիրական իրերով եւ գրել, որ բացել են «Պուտին» ակումբների վաշինգտոնյան մասնաճյուղը։ Դրանից հետո ցանցային դավադիր ուժերը տարածեցին հերթական հաղորդագրությունը՝ ամեն հայկական ԶԼՄ-ին հասցնելով ավետիսը։ Նշենք, որ նոր հաղորդագրությունը կրկին ստորագրված էր վերոհիշյալ անհեթեթ կազմակերպությունների կողմից։

Եվ, ի զարմանս ցանցային դավադիրների, մի շարք լրատվամիջոցներ անմիջապես արտատպեցին հաղորդագրությունը։ Ամենավատն այն է, որ արտատպել էին երկու լրատվական գործակալություն, որոնց լրագրողական

[[wysiwyg_imageupload:218:]]

 փորձը անկախ Հայաստանի տարիքին է՝ Արմինֆոն եւ Նոյան Տապանը։ Բացի դրանից այս հաղորդագրությունը հայտնաբերվել էր Հենարան ակումբի եւ Lurer.com կայքերի վրա։ Կարող է էլի է եղել, ով գիտի։

Մի բան է հայտնի, որ հայկական լրատվական դաշտը տառապում է իմունիտետի անբավարարությամբ։ Ինչ ասես, գոնե մի քանիսը կարտատպեն տեմպի տակ ընկած։ Է բա հետո՞։ Բա մամուլը բամբասանքից տարբերվում է հենց ստուգված լինելով։

 

 
Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?