Լրագրողական մրցույթ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի թեմայով

03.05.2019, Հայտարարություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.

  • Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
  • Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  • Լավագույն մարդկային պատմություն
  • Լավագույն ֆոտոպատմություն
  • Լավագույն մուլտիմեդիա նյութ

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը մինչև 2019 թ. օգոստոսի 31-ը (ժամկետը երկարաձգվել է):

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մրցանակաբաշխության արարողության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ների կողմից հայտարարված՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?