Այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքին։ Սիմոնյանը պնդեց, թե ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ Արցախի դրոշ «չի պահում»։
«Իհարկե, իրենք կարող են մեզ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել, բայց իրենց օրակարգը չի փոխվել, բացի նրանից, որ առաջին դերակատարներին անընդհատ փոխում են, օրինակ` Ռոբերտ Քոչարյանին են հանում, որ չերևա, Սերժ Սարգսյանին են հանում, որ չերևա…Ղարաբաղի, Արցախի դրոշները բերել էստեղ են դրել, իրենց միտինգների ժամանակ մի հատ Արցախի դրոշ չեն պահում, որ հանկարծակի․․․»,- ասաց Սիմոնյանն ու լրագրողի դիտարկմանն ի պատասխան հավելեց․
«․․․․ Կարինեն (դիմում է լրագրողին) թող բացի, նայի էդ ընդհանուր մեծ նկարի մեջ բոլոր միտինգների ժամանակ քանի հատ Արցախի դրոշ կա, կա՞, թե՝ չէ։ Նկատի չունեմ պուճուրները, որ մարդիկ ուզած-չուզած բերում են, կամ մարդիկ վրեքները քցած են»։
Media.am-ի փաստերի ստուգման թիմի՝ «Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ նախագահի պնդումը սխալ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ողջ ընթացքում թե՛ բեմահարթակից, թե՛ քայլերթերի ժամանակ, թե՛ հանրահավաքի հրապարակից շատ անգամներ Արցախի դրոշներ են բարձրացվել։ Դիտարկումներն արել ենք մեծամասամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքի էջում հրապարակված բովանդակությունն ուսումնասիրելով։
Քանի որ Ալեն Սիմոնյանը կոչ էր արել լրագրողին կարմիր կլորակով ցույց տալ դրոշները, հենց այդպես էլ արել ենք։
Լուսանկարը՝ հունիսի 3-ի հավաքից
Լուսանկարը՝ հունիսի 1-ի հավաքից
Լուսանկարը՝ մայիսի 30-ի հավաքից
Էկրանապատկերը՝ 168.am-ից։ Մայիսի 28-ի հավաքը՝ Սարդարապատի հուշահամալիրում
Լուսանկարը՝ մայիսի 28-ի հավաքից
Լուսանկարը՝ մայիսի 9-ի քայլերթից
Լուսանկարը՝ ապրիլի 28-ի։ «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն շարժման
Էկրանապատկերը՝ հունիսի 9-ի քայլերթից
Էկրանապատկերը՝ հունիսի 9-ի քայլերթից
Էկրանապատկերը՝ հունիսի 9-ի քայլերթից
Լուսանկարը՝ հունիսի 8-ի հավաքից
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: