2021.12.29,

Ստուգված է

Ամանորյա հանգստի արժեքը Հայաստանում և Վրաստանում. որքան է աճել հյուրանոցային հանգստի արժեքը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Յուրաքանչյուր տարի Ամանորին ընդառաջ ակտիվ քննարկումներ են սկսում այն մասին, թե հանգիստը Հայաստանում չափազանց թանկ արժե և որ առավել մատչելի է Նոր տարին  անցկացնել արտասահմանում, մասնավորապես՝ Վրաստանում: Media.am-ը որոշեց ուսումնասիրել, թե որքանով է այս տարածված տեսակետը իրական 2021 թվականի համար: 

Մենք ուսումնասիրեցինք Հայաստանի երեք տուրիստական քաղաքների՝ Դիլիջանի, Ծաղկաձորի և Ջերմուկի հյուրատների և հյուրանոցների այս տարվա գնային քաղաքականությունը և համեմատեցինք դրանք վրաստանյան քաղաքների՝ Բորժոմիի, Գուդաուրիի և Բակուրիանիի հետ: Դիտարկվել են Booking.com և google travel հարթակներում առկա հյուրանոցներն ու հյուրատները: Գովազդից խուսափելու համար այս վերլուծությունում չենք նշում հյուրանոցների անունները։

Հայաստանի դեպքում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ն ընկած հատվածում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին, այդ պատճառով փաթեթների արժեքը հնարավոր էր պարզել զանգերի միջոցով: Որոշ հյուրանոցներ հրաժարվեցին ներկայացնել, թե որքան է իրենց՝ արդեն իսկ զբաղված ստանդարտ համարների արժեքը և խոսեցին միայն առկա փաթեթների մասին: Հայաստանյան գրեթե բոլոր հյուրանոցներն ունեին ամանորյա փաթեթներ, որոնց մեջ ներառված էր երեքանգամյա սնունդը, տոնախմբությունը դեկտեմբերի 31-ի երեկոյան և այլ առավելություններ, որոնք այլ օրերի նախատեսված չէին։

Ծաղկաձոր

Ծաղկաձորում, որը Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից է, հյուրանոցների արժեքն առավել բարձ էր մյուսների համեմատ։

Դիլիջան

Դիլիջանում դիտարկված հյուրանոցները համեմատաբար մատչելի տարբերակներ ունեին։

Ջերմուկ

Ջերմուկի հյուրանոցները, ի տարբերություն մյուս քաղաքների, փաթեթում ներառել էին նաև առողջարանային հանգիստը, ինչը ենթադրում է բուժման տարբեր կուրսեր։

 Համեմատականը Վրաստան հետ

Վրաստանից դիտարկել ենք կուրորտային երեք քաղաքների՝ Բակուրիանիի, Բորժոմի և Գուդաուրիի հյուրանոցները, որոնք ընտրվել են Booking-ի կողմից առաջարկվող առաջին 10 հյուրանոցների ցանկից։ Ուսումնասիրել ենք դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած հատվածում երկու անձի համար նախատեսված համարի արժեքը։ Բոլոր դեպքերում նախաճաշը ներառված է արժեքի մեջ։ 

Բորժոմ

Գուդաուրի

Բակուրիանի

Ինչպես նկատում ենք, հայաստանյան հյուրանոցներից շատերը մի քանի անգամ ավելի բարձր գին էին սահմանել Ամանորին՝ համեմատած այլ օրերի հետ։ Ճիշտ է, ամանորյա փաթեթը իր մեջ մի շարք առավելություններ էր սահմանում՝ համերգ կամ DJ, տոնախմբությունը 31-ի երեկոյան և սնունդ, սակայն այցելուները դրանցից հրաժարվելու հնարավորություն չունեին, քանի որ այդ օրերին միայն փաթեթներ էին գործում։ Այս փաթեթները որոշ հյուրանոցների թույլ էին տվել արժեքը միջինից բարձրացնելու ավելի քան 5 անգամ։

Վրաստանյան 3 քաղաքների հյուրանոցների հետ համեմատականը ցույց տվեց, որ հարևան երկրում գնային առավել մեծ բազմազանություն կա և որևէ դեպքում փաթեթի արժեքը 4 գիշերվա համար չէր ձգտում 1 մլն-ի, ավելին ամենաբարձր գինը 770 հազար դրամն էր՝ Բակուրիանի քաղաքում։ Իհարկե կարևոր է նաև, որ Վրաստանի դեպքում սահմանված արժեքի մեջ ներառված էր միայն նախաճաշը, մինչդեռ հայաստանյան երեք քաղաքների մեծամասնությունը սահմանել էին մի շարք առավելուություններ փաթեթում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *