2021.07.23,

Ստուգված է

Ապատեղեկատվություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերում մետաղների, միկրոչիպերի և մագնիտային նյութերի գոյության մասին

Վճիռ՝ կեղծ լուր

Ապատեղեկատվություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերում մետաղների, միկրոչիպերի և մագնիտային նյութերի գոյության մասին

Ամփոփում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման մեկնարկից ի վեր սոցիալական ցանցերում տարածվել են մի շարք ապատեղեկատվություններ պատվատանյութերի բաղադրության վերաբերյալ: Ապատեղեկատվություն տարածողների մի խումբ պնդում էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը պարունակում են ռադիոակտիվ մետաղներ, որոնք հնարավոր է բացահայտել ջերմաստիճանը չափող սարքի միջոցով: Ըստ մեկ այլ ապատեղեկատվության՝ պատվաստանյութերը պարունակում են մագնիսային միկրոչիպեր, իսկ մետաղի դետեկտորըմետաղադրամները կամ մագնիսը արձագանքում են պատվաստված անձի ուղղությամբ: Նշված պնդումները կեղծ են: Իրականում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերում ծանր մետաղների, միկրոչիպերի կամ մագնիսների առկայության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Մետաղը, որը պարունակում են կորոնավիրուսի պատվաստանյութերից մի քանիսը, ալյումինն է, ավելի ճիշտ ՝ դրա աղերը: Պատվաստանյութերը պարունակում են ալյումինի անվտանգ չափաբաժին և այն ընդհանրապես չի ազդում մագնիսի կամ մետաղի դետեկտորի վրա:

Վերլուծություն

Ապատեղեկատվություն #1. Կորոնավիրուսի պատվաստանյութերը ռադիոակտիվ մետաղներ են պարունակում, որոնք հնարավոր է բացահայտել ջերմաստիճանը չափող սարքով:

Ըստ Facebook- ի օգտատերերի ՝ պատվաստման արդյունքում, պատվաստված մարդիկ ենթարկվում են ռադիոակտիվ մետաղների ազդեցությանը, ինչը հնարավոր է բացահայտել ջերմաստիճանը չափող սարքի միջոցով: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և կեղծ է:

Մետաղը, որ առկա է կորոնավիրուսի դեմ որոշ պատվաստանյութերի բաղադրությունում, ալյումինն է, ավելի ճիշտ ՝ դրա աղերը: Ալյումինի աղերը օգտագործվում են որպես ադյուվանտ (իմունախթանիչ) նյութեր ՝ նյութեր, որոնք ուժեղացնում են մարդու իմունային արձագանքը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում նշում են, որ պատվաստանյութերի չափաբաժինների ավելացումն անհրաժեշտ կլինի, եթե ալյումին չօգտագործվի: Պատվաստանյութը պարունակում է ալյումինի անվտանգ չափաբաժին:

Հատկանշական է, որ ալյումինը մոլորակի ամենատարածված նյութերից մեկն է: Այն հանդիպում է սննդի, ջրի և օդի մեջ: Օրինակ ՝ առաջին 6 ամիսների ընթացքում նորածինները կրծքի կաթի հետ մեկտեղ ընդունում են մինչև 7 միլիգրամ ալյումին. նորածիններին նույն ժամանակահատվածում ներարկվող պատվաստանյութերում ալյումինի քանակը 4,4 միլիգրամ է: Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն եզրակացրել է, որ ալյումինե օժանդակ նյութերը առողջության համար վտանգ չեն հանդիսանում: ԱՀԿ հատուկ կոմիտեն սահմանել է, որ պատվաստանյութերից ալյումինե աղերը հեռացնելու անհրաժեշտություն չկա:

ԱՄՆ-ում սպառման համար թույլատրելի COVID-19 պատվաստանյութերի, ինչպիսիք են՝ Pfizer-ը, Moderna-ն և Johnson & Johnson-ը, բաղադրության ցանկում ալյումին, որպես պատվաստանյութի կոմպոնենտ, չենք հանդիպում: Փորձագետները բազմիցս նշել են, որ Pfizer և Moderna պատվաստանյութերը չեն պարունակում ալյումին և / կամ սնդիկ: AstraZeneca / Oxford պատվաստանյութերից ոչ մեկը չի պարունակում ալյումին: Ալյումինի հիդրօքսիդ (ալյումինի աղ) պարունակվում է չինական Sinovac կազմակերպության CoronaVac և Sinopharm պատվաստանյութերում: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվեց, պատվաստանյութում ալյումինի պարունակությունը առողջության համար վտանգ չի հանդիսանում: Հարցի մասին ավելին՝ «Փաստ-մետրի» հոդվածում:

Ապատեղեկատվություն #2. Pfizer պատվաստանյութը պարունակում է մագնիսային միկրոչիպեր, որոնց ուղղությամբ պատվաստումից հետո արձագանքում են մագնիսի և մետաղի դետեկտորները

Սոցցանցում տարածված տեղեկության համաձայն ՝ Pfizer պատվաստանյութը պարունակում է միկրոչիպ, իսկ պատվաստումից հետո ներկառուցված չիպը ձգում է մագնիսին և մետաղի դետեկտորին: Այս ապատեղեկատվությունը ցուցադրելու նպատակով՝ տարածվել են մի շարք տեսանյութեր, որտեղ թևին ամրացնում են տարբեր մետաղական իրեր ՝ մետաղադրամներ, պատառաքաղներ և գդալներ:

Facebook-ի օգտատերերի կողմից տարածված լուսանկարներն ու տեսանյութերը որևէ ապացույց չեն ներկայացնում, որ դրանց վրա պատկերված մարդիկ իրականում պատվաստվել են, և որ թևին բնական կերպով կպչում է մետաղադրամը: Այնուամենայնիվ, տեսանյութը բավարար չէ `որոշելու մետաղի դետեկտորը ճիշտ կերպով է կիրառված, թե՞ ոչ: Իրականում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չեն պարունակում ո՛չ միկրոչիպեր, ոչ էլ՝ մետաղներ: Հետևաբար, անհնար է, որ պատվաստված անձի թևին բնական կերպով կպչի մագնիս կամ մետաղե որևէ իր: Այս ապատեղեկատվության մասին լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար տե՛ս FactCheck- ի հոդվածները. Հղում 1Հղում 2Հղում 3Հղում 4:

Ապատեղեկատվություն # 3. Պատվաստանյութերով լցված սրվակները պարունակում են մագնիսային մասնիկներ, որոնք արձագանքում են մագնիսի հետ շփմանը

Facebook-ի օգտատերերի կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հեղուկով լցված սրվակը մագնիս ձգում: Նրանց խոսքով՝ սրվակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է, որն ունի մագնիսային մասնիկներ: Իրականում, տեսանյութում ցուցադրված սրվակը կորոնավիրուսի պատվաստանյութերից ոչ մեկը չի, այն պատկանում է Particle Works ընկերությանը: Ընկերությունը գիտության ոլորտում համաշխարհային առաջատարներից է, որն արտադրում է բարձրորակ նանո և միկրոկառուցվածքային նյութեր: Դա կապ չունի կորոնավիրուսի պատվաստանյութերի հետ: Particle Works-ի անվանումը նույնպես հստակ երևում է տեսանյութում ցուցադրվող ամպուլում: Այնուամենայնիվ, սոցցանցում տարածվող սրվակը կապում են կորոնավիրուսի պատվաստանյութերի հետ:

Այսպիսով, ինչպես արդեն նշվեց, կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն պարունակում մետաղներ և մագնիսային նյութեր: Հետևաբար, պնդումները, թե պատվաստանյութի սրվակները կամ պատվաստված անձի թևը մետաղե առարկաներ են պարունակում և ձգում են մագնիս, կեղծ են:

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *