2021.07.22,

Ստուգված է

Սխալ տեղեկություն․ Մակրոնը հուլիսի 18-ին և 19-ին ժամանել էր Հայաստան

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վճիռ․ Սխալ տեղեկություն

Հուլիսի 18-ին և 19-ին մի շարք ֆեյսբուքյան էջեր գրեցին, թե այդ օրը Հայատան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս տեղեկությունն սխալ էր․ առաջիկայում իսկապես սպասվում է Մակրոնի այց Հայաստան, բայց այցի օրը դեռ չի հայտարարվել։

«Այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը»․ այս տեսքտով հրապարակումները լայնորեն տարածվեցին Ֆեյսբուքում։ «Դուխով» էջի հրապարակումը հավանել էին ավելի քան 4,200 անգամ։ Մեկ այլ էջում՝ «Новости Армении», նման տեսքտով գրառումը հավանել էին ավելի քան 200 անգամ։

Այս լուրերը տարածվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հանդիպումից մի քանի օր անց։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ «Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր»։ Դեսպան Լաքոթը հայտնել է, որ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի ուղղությամբ ակտիվ աշխատանքեր են տարվում։ Պաշտոնյաները, սակայն, չեն նշել, թե երբ տեղի կունենա Մակրոնի այցը։

Հուլիսի 20-ի դրությամբ՝ Մակրոնի այցը Հայաստն տեղի չի ունեցել։ Սպասվող այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Այսպիսով՝ տարածվող տեղեկությունն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը հուլիսի 18-ին և/կամ 19-ին ժամանել է Հայաստան, սխալ է։

Կարինե Ղազարյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *