2021.05.28,

Ստուգված է

Երևանի փողոցներով տեղափոխվող ուղղաթիռի տեսանյութն ու լուսանկարը հին չեն

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Երևանի փողոցներով շարժվող ուղղաթիռի տեսանյութը մայսիսի 27-ի երեկոյան լայնորեն տարածվեց մեդիայում։ Առաջինն այդ մասին գրեց lurer.com-ը՝ հրապարակելով լուսանկարներ և 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում երևում էր քարշակով տեղափոխվող ուղղաթիռը։ 

Տեսանյութի և լուսանկարի իսկության հետ կապված մի շարք օգատատերեր կասկածներ հայտնեցին։ Նշվում էր, որ կադրերը հին են․ ոմանք գրում էին, որ դրանք արվել են 2020-ի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, մյուսները պնդում էին, որ կադրերը դեկտեմբեր ամսվա են։ 

2020-ին նման տեսանյութ իսկապես տարածվել է

Երևանի փողոցներով քարշակով տեղափոխվող ուղղաթիռի տեսանյութ 2020-ի դեկտեմբեր ամսին իսկապես տարածվել էր։ Մեդիայում այն հայտնվեց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի հրապարակած լուսանկարից հետո, ապա Mediaport տելեգրամ-ալիքը գրեց այդ մասին՝ կցելով տեսանյութ։

ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ արձագանքել էր այդ օրերին տարածված լուսանկարին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշելով, որ ուղղաթիռը ռուսական է, պատկանում է ՌԴ 102-րդ ռազմաբազային, ռուսական կողմն իրականացնում էր պլանային տեղափոխում:

Տեսանյութը հին չէ

Համեմատելով երեկ և 2020-ի դեկտեմբերին արված լուսանկարներն ու տեսանյութերը՝ հասկանում ենք, որ դրանք տարբեր են, արված տարբեր մեքենաներից, տարբեր փողոցներում։

ՊՆ-ն ևս հաստատում է, որ տեսանայութը նոր է

Media.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից ասացին, որ տարածվող տեսնայութը հին չէ։ Տեղափոխումն իսկապես արվել է օրեր առաջ։ Գերատեսչությունից փոխանցեցին նաև, որ ուղղաթիռը պատկանում է ռուսական 102-րդ ռազմաբազային։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *