Դեպքի վայրում․ Նարեկ Կիրակոսյան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ազգային ժողովը այն վայրն է, որտեղ լրագրողներն աշխատում են նույնքան ակտիվ, որքան պատգամավորները։ Անգամ պատգամավորներից էլ ավելի ակտիվ։ ԱԺ-ն օրենքներ են, քննարկումներ, վեճեր, բախումներ ու մեծ հաշվով՝ հնարավորություն տեսնելու այն, ինչը բախտորոշ է հանրապետության համար։  

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից է ներկայումս Factor TV-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը։ 

Նա լուսաբանում է շենքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ նիստեր, միջանցիկ շփումներ պաշտոնյաների միջև, երբեմն (կամ հաճախ) կրքեր ու թեժ մարտեր։ Ասում է, որ դրանց պակասը ութերորդ գումարման խորհրդարանում չի զգացվում։  

«Բռնությամբ ուղեկվցող դեպքերի մեջ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ նոր խորհրդարանի առաջին նիստերից էլ պարզ էր՝ կողմերը կառուցողական երկխոսություն վարել չեն կարող», – ասում է Նարեկը։  

Երբեմն թեժանում է նաև լրագրող-պատգամավոր հաղորդակցությունը։ Ըստ Նարեկի, այն ավելի է սրվել հատկապես պատերազմից հետո՝ ստեղծված անվստահության մթնոլորտի պայմաններում։  

Լրագրողները ԱԺ շենքում էթիկայի առանձնահատուկ կանոնների հետևելու կարիք չունեն, դրանք գրեթե ամենուր նույնն են«Լրագրողը, ինչպես ԱԺ շենքից դուրս, այնպես էլ դրա տարածքում պիտի պաշտոնյաների (և ոչ միայն) հետ շփվի քաղաքակիրթ դիմելաձևով, տա ճիշտ ու առանց վերաբերմունքի հարցեր»։ 

2021-ի օգոստոսին ընդունվեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին օրենք, որի մասին, ինչպես Նարեկն է ասում, ոչ մի նախազգուշացում չի եղել․ «Քննարկուներ չեն եղել լուսաբանողների և մեդիայի ներկայացուցիչների հետ այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ ամենը, որ չտուժի լրատվամիջոցների աշխատանքը»։ 

ԱԺ-ն հիմա ավելի շատ լսարանի համար այն դեպքի վայրն է, որտեղ կարող են ծնվել կամ էլ՝ հրահրվել սկանդալները, հակասական մեկնաբանությունները ու ընդհանրապես հետաքրքիր ու քլիքաբեր նյութերը։ Քաղաքականությունը մեդիա դաշտի առաջնային թեման է վաղուց ու կարծես ընդմիշտ։ 

Իսկ ԱԺ-ում աշխատող լրագրողները այդ քաղաքականության մաս են ու նաև՝ այն փաթեթավորողներն ու վաճառողները։ Երբեմն ավելի կարևոր մաս են, քան անգամ պատգամավորները, քանի որ ըստ էության պետք է լինեն ավելի ազատ, անկախ ու գիտակ դիրքում։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *