Դեպքի Վայրում․ Գևորգ Ղազարյան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Մասնագիտացված լրագրությունը գրեթե միշտ ավելի բարձր է գնահատվում։ Գևորգ Ղազարյանը մասնագիտացած էր միաժամանակ երկու ոլորտներում՝ սպորտային և կոնֆլիկտային-քաղաքական լրագրությունում։ Վերջինիս նկատմամբ վերաբերմունքը փոխվեց հատկապես իր իսկ հանդեպ ֆիզիկական բռնության ու նյութական վնասներից հետո։

2016-ի ՊՊԾ գնդի գրավման և դրան հետևող Սարի թաղում բողոքի ակցիայից հրահրված բախումներին Գևորգը ներկա էր տեսախցիկների ինքնաշեն սարքով, որով վավերագրում էր սեփական գործողությունները։ Հրմշտոցների ու ծեծկռտուքի ժամանակ կոտրվեց տեսախցիկն, իսկ հիշողության քարտը այդպես էլ մնաց դեպքի վայրում, աղբամանների կողքին։ 

«Հաճախ, որպես լրագրող, դու քո անձնական անվտանգությունը մի կողմ ես թողնում ու լուսաբանում այլոց իրավունքների համար պայքարը՝ աչք փակելով արդեն սեփական անվտանգության վրա», – ասում է Գևորգը։

Գևորգ Ղազարյանը կորցրեց իր ապացուցողական գրեթե բոլոր նյութերը, ինչի պատճառով էլ իր հետ կատարվածի համար մինչ օրս չի ստացել համաչափ փոխհատուցում։ Նմանատիպ դեպքերից հետո, ինչպիսիք էին նաև 2018-ի ցույցերն ու 2020-ի արցախյան պատերազմը, Գևորգը որոշեց վերջնականապես թողնել «արկածախնդիր» լրագրությունն ու զբաղվել միայն իր սիրելի սպորտային լրատվությամբ՝ որպես ֆոտոլրագրող։

2020-ին Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերի համար Ղազարյանի անվանաքարտը

Չնայած շատ ժամանակ սպորտ լուսաբանող լրագրողների աշխատանքը չի երևում, բայց Գևորգը հավաստիացնում է, որ ոլորտում ունի բազմաթիվ պրոֆեսիոնալ գործընկերներ և որ այն տվյալ պահին Հայաստանում ամենազարգացածն է։ 

Սպորտում Գևորգ Ղազարյանը գտել է իր համեմատաբար հանգստությունը, ոչ խնդրահարույց միջավայրն ու ոչ պակաս արկածային աշխատանքը՝ նկարել, մեկնաբանել, ճամփորդել։ Այժմ նա թղթակցում է China Xinhua News-ին և Հանրային հեռուստաընկերությանը։

Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի
Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *