Դեպքի վայրում․ Վահե Սարուխանյան

Վերջին ամիսներին հայաստանյան ավիացիան մեդիայի տուրբուլենտային գոտում է։ Լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում տեղական ավիաընկերությունների ներկային ու անորոշ ապագային։

Տարիներ շարունակ հայկական օդային տարածքը լուսաբանում է «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը։

Վահեն երազում էր դառնալ ֆուտբոլային մեկանբան, 2006-ին «Հետքում» գրում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքանակի խաղերի մասին։ Ավիացիայի մասին սկսեց գրել 2012-ից։

«Ավիացիայի թեման Հայաստանում սկսում է քննարկվել այն ժամանակ, երբ Աֆրիկայում կամ որևէ այլ երկրում հայաստանյան գրանցումով օդանավ է  ընկնում, զոհեր են լինում։ Դրանից դուրս հայկական ավիացիայի վերաբերյալ քննարկումը մեր մամուլում սահմանափակվում է տոմսի թանկ կամ էժան լինելով, «Զվարթնոցի» ու Թբիլիսիի օդանավակայանի համեմատություններով», – ասում է նա։

Հետաքրքրության պակասի պատճառներից մեկը նա համարում է թեմայի խրթինությունը։

Հայկական ավիացիայի լուսաբանումն ակտիվացավ 2020-ի հունիսի սկզբին, երբ Եվրահանձնաժողովն արգելեց Հայաստանում գրացնված ավիաընկերությունների թռիչքները Եվրամիության օդային տարածքում։

Վահե Սարուխանյան Հետք լրագրող

Վահեն կարծում է, որ լրատվամիջոցների նման ուշադրությունը պայմանավորված է նաև Հայաստանում քաղաքական ճամբարների առճակատմամբ.

«Մի կողմից որոշ լրատվամիջոցներ ամեն ինչ անում են եղածը սև և մութ ներակայացնելու համար՝ նպատակ ունենալով քաղաքական իշխանությանը ցավեցնել, հարվածել, բայց կա նաև առողջ խոսք: Հայկական ավիացիան այսօր գտնվում է այն վիճակում, որ առողջ քննադատության կարիքը հիմա հատկապես է զգացվում։ Ու կարևոր է, որ քաղավիացիայի ղեկավարությունն այդ առողջ քննադատությունը ոչ թե վիրավորական ընդունի ու փորձի ամեն կերպ արդարացումներ գտնել, այլ համապատասխան քայլեր ձեռնարկի»։

Վահե Սարուխանյան լրագրող

Վահեն կարծում է, որ հայկական ավիացիայի անցյալն ավելի հարուստ է քան ներկան։

Խորհրդային տարիներին Հայաստանում 16 օդանավակայան է գործել։ Դրանց մի մասն այժմ լքված շինություններ են։ Վահեն «Հետքում» հավաքել է նաև այդ օդանավակայանների պատմությունները։

«Ինձ թվում է՝ նոր սերնդին պետք է պատմել, որ մենք ունեցել ենք նման ավիացիա, նման հզոր պատմություն, նման ավանդույթներ։ Ավիատորների  սերունդն արդեն հասել է  60-ի և, եթե այդ մարդիկ գնան, պատմությունը իրենց հետ տանելու են։ Այսինքն, եթե թղթին չհանձնես, համացանցում չդնես այդ պատմությունը, կորչելու է», – ասում է Վահե Սարուխանյանը։

Արեն Մելիքյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *