Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

«Հանրային առաջին ալիք», «Արմենիա», «Շանթ», «Ազատություն», «5-րդ ալիք»․ սրանք քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոցներն են, որոնք նշել են  Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (ՄՀԻ հայաստանյան հարցման արդյունքները։ 

Տվյալներն ամփոփված են ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության մեջ։  Հետազոտությունն իրականացվել է ՄՀԻ   Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (Center for Insights in Survey Research), և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից։ Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով: 

Նախորդ նման հարցումը ՄՀԻ-ին հրապարակել էր 2024թ․-ի սեպտեմբերին։  

Նախորդ տարվա համեմատ ցուցանիշները փոքր ինչ փոփոխվել են, բայց առաջին հնգյակը չի փոխվել։ «Հանրային առաջին ալիք»-ին նախորդ տարի որպես քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման առավել հուսալի աղբյուր է նշել  20 տոկոսը, այս տարի՝ 18 տոկոսը։ «Արմենիա»-ի ցուցանիշը նվազել է 1 տոկոսով, «Շանթ»-ը՝ 2 տոկոսով, «Ազատություն»-ը՝ 1 տոկոսով։ «5-րդ ալիք»-ի ցուցանիշը չի փոխվել։ 

Նախորդ տարվա համեմատ վստահության արդյունքը բարձրացրել է news.am-ը (նախորդ տարի 8-րդ տեղում էր (1 տոկոս), այս տարի՝ 6-րդ (2 տոկոս)):